Նորություններ

Արագածոտնի մարզում հայտարարված է գարնանային սանիտարական միամսյակ 15.03.2018
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով մարզում հայտարարված է գարնանային սանիտարական միամսյակ: Ընդգրկված լինելով ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում` միամսյակի նպատակն է բարելավել մարզի բնակավայրերի սանիտարական վիճակը, բարեկարգել հասարակական վայրերը, շրջակա միջավայրը մաքրել համայնքներում ձմռան ժամանակ կուտակված կենցաղային աղբից: Նկատի ունենալով մարզի բնակլիմայական պայմանները` սանիտարական միամսյակը անց է կացվելու երկու փուլով: Նախալեռնային գոտում գտնվող համայնքներում այն կայանալու է մարտ ամսին, իսկ բարձր լեռնային բնակավայրերի համայնքներում միամսյակը կիրականացվի ապրիլ ամսին.......

Աշոտ Սիմոնյանը հանձնարարեց այցելել համայնքներ, տեղերում ծանոթանալ բնակչությանը հուզող խնդիրներին 14.03.2018
Մարտի 14-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ամփոփվեցին վերջին շաբաթվա ընթացքում ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքները: Կառուցվածքների ղեկավարները մարզպետին զեկուցեցին, որ ՀՀ կառավարությունից, պետական այլ գերատեսչություններից ստացված գրությունների պատասխանները տրվում են ժամանակին: Դրանք վերաբերում են տարածքային կառավարման հայեցակարգի քննարկմանը, մայր ջրանքների մաքրմանըտարաբնույթ տեղեկատվությունների տրամադրմանը........
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում փետրվար ամսին գրանցված ծնունդների մասին 12.03.2018
Արագածոտնի մարզի ծննդատներում 2018 թ.փետրվար ամսին գրանցվել է 55 ծնունդ: (Նախորդ ամսին այդ թիվը 40 էր): Նրանցից 31-ը աղջիկ է, 23-ը` տղա, 1-ը՝մահացած: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 23 ծնունդ՝ 14 աղջիկ, 9 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 18 ծնունդ, 10 աղջիկ, 8 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 11 ծնունդ, 6 աղջիկ, 5 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 3 ծնունդ, 1 աղջիկ, 1 տղա, 1 մահացած:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ 07.03.2018
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Պատահական չէ, որ կանանց նվիրված այս տոնը համընկնում է գարնան գալուստին: Այն իր մեջ զարթոնքի ու վերածննդի, գեղեցկության եւ նրբագեղության խորհուրդն է ամփոփում: Հայ կինը միշտ եղել է հավատարմության եւ իմաստության, ներողամտության եւ առաքինության խորհրդանիշ: Սիրելի՛ կանայք, դարեր ի վեր ձեր նվիրումի եւ հոգատարության շնորհիվ է պահպանվում պետության հիմքը հանդիսացող հայ...
Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3-ին այցելել է Արագածոտնի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 3 տոկոս, համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականին կազմել է 39.4 մլրդ դրամ, 2017-ին` 35.9 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում...

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը 28.02.2018
Փետրվարի 28-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, մարզպետի խորհրդականների, օգնականների եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ոլորտների պատասխանատուները ներկայացրին այն աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ կառավարությունից, նախարարություններից, պետական այլ գերատեսչություններից ստացված եւ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ......


