Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընդունելությանը մասնակցեց 12 քաղաքացի

20.04.2018

Ապրիլի 20-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների ընդունելության օր էր: Նախապես ցուցակագրվել էր եւ ընդունելությանը մասնակցեց 12 քաղաքացի՝ Աշտարակ, Ապարան քաղաքներից, Սադունց, Սարալանջ, Ագարակ, Ծաղկահովիտ, Ն. Բազմաբերդ, Արագածոտն, Լեռնարոտ գյուղական համայնքներից:
Քաղաքացիներից 9-ը դրամական աջակցության խնդիր ուներ: Բոլորի դիմումներն էլ բավարարվեցին: 3 քաղաքացի դիմեց անձնական հարցով: Ծանոթանալով նրանց հարցադրումներին՝ մարզպետը դրանց լուծման համար համապատասխան ցուցումներ տվեց:
Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն՝ մարզպետի մոտ ընդունելություն է կատարվում յուրաքանչյուր ուրբաթ օր, ինչպես նաեւ ամեն եռամսյակի վերջին ամսվա ընթացքում բնակիչների հետ հանդիպելու նպատակով մարզպետն այցելում է տարածաշրջաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14