Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հանդիպել է Կոշ և Ուջան համայնքների բնակիչների հետ

28.10.2018

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է մարզի Ուջան և Կոշ համայնքների բնակիչների հետ և լսել նրանց խնդիրները:
Ուջան համայնքում մարզպետ Դավիթ Գևորգյանը և մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը ծաղիկներ են խոնարհել զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ, ապա բնակիչների ուղեկցությամբ քայլել համայնքի մշակույթի տուն, որտեղ մարզպետը ներկայացրել է տնտեսական զարգացման ու նոր ներդրումների հետ կապված իր տեսլականը, պատկերացումները և պատասխանել է բնակիչներին հուզող հարցերին:
Բնակիչները մարզպետին դիմեցին խմելու ջրի կանոնակարգված մատակարարման, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի առաջացրած անհամարությունների, գյուղատնտեսության արդյունավետ կազմակերպման համար ագրոնոմների ինստիտուտի ձևավորման, համայնքում կրթական, սպորտային, մշակութային կյանքի աշխուժացման և այլ խնդիրներով:
Կոշ համայնքում մարզպետ Դավիթ Գևորգյանը ճեպազրույց ունեցավ բնակիչների հետ: Քննարկվող հիմնական խնդիրը գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակն էր, որի բարեկարգման վերաբերյալ մարզպետ Դավիթ Գևորգյանը տվեց հանձնարարականներ:
Կոշ համայնքի առջև ծառացած հաջորդ խնդիրը գյուղի որոշ թաղամասերում շուրջ մեկ տասնամյակ խմելու ջրի անհասանելիությունն էր: Մարզպետ Դավիթ Գևորգյանը բնակիչներին տեղեկացրեց, որ խնդիրը մարզպետարանի ուշադրության ներքո է, արդեն իսկ ձեռնարկվել են քայլեր, և խնդրի լուծումը ընթացքի մեջ է։ Այնուհետև մարզպետը շրջայց կատարեց համայնքի դպրոցում և քննարկեց կրթության կազմակերպման հրատապ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14