Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը փոխանցվեց ՀՀ կառավարությանը

29.10.2018



ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Գյումրու թիվ 15 դպրոցում մասնակցեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումըՀայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը:
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, կրթության ոլորտի պատասխանատուներ և այլ հյուրեր:
Պաշտոնական արարողությունից հետո ներկաները շրջել են դպրոցում, ծանոթացել վերանորոգված խոհանոցի ու ճաշարանի աշխատանքին, որտեղ ճաշել են երեխաների հետ:
Արագածոտնի մարզի թվով 86 դպրոցներ օգտվում են «Դպրոցական սնունդ» ծրագրից, նախատեսվում է 2019 թվականին Արագածոտնի մարզում ծրագրի կառավարումը ևս փոխանցել ՀՀ կառավարությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24