Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը հանդիպեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի հետ

Մարզպետը հանդիպեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի հետ 17.03.2018

Մարտի 17-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը հանդիպում ունեցավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի եւ տեսչության այլ պատասխանատուների հետ: Ալեքսանդր Շագաֆյանը նշեց, որ տեսչությունը ձեռնարկել է դեպի մարզեր այցելություններ կատարելու նախաձեռնություն եւ այն սկսում են Արագածոտնից: Նա հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքը նպաստավոր կլինի կրթության ոլորտի բարելավման համար: Նա ասաց, որ իրենց նպատակն է, որ դպրոցներում իրենց չդիտեն իբրեւ խնդիրներ բացահայտող եւ պատժիչ մարմին, այլ իրենց ընդունեն որպես առկա խնդիրները համատեղ լուծուղ գործընկեր .........

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 16.03.2018

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ մարտի 16-ին: Ընդունելությանը մասնակցեց 19 քաղաքացի: Նրանք ոչ միայն Աշտարակ քաղաքից էին, այլեւ՝ Եղիպատրուշ, Ոսկեվազ, Ձորագլուխ, Բազմաղբյուր, Ապարան, Թալին եւ այլ համայնքներից: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմած 17 քաղաքացիների դիմումները բավարարվեցին: Բնակիչները Աշոտ Սիմոնյանին դիմեցին նաեւ առողջական, սոցիալական եւ անձնական այլ հարցերով

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քննարկվեցին ջրամատակարարման խնդիրներ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քննարկվեցին ջրամատակարարման խնդիրներ 16.03.2018

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որը նվիրված էր ջրամատակարարման խնդիրների քննարկմանը: Մասնակցում էին «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, ընկերության այլ պատասխանատուներ եւ համայնքների ղեկավարներ: Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Սիմոնյանն ասաց, որ խորհրդակցությունն իր նախաձեռնությամբ է հրավիրվել, քանի որ մարզի մի շարք համայնքներում առկա են ջրամատակարարման խնդիրներ, որոնք համատեղ քննարկման եւ լուծման կարիք ունեն: Այնուհետեւ իրենց համայնքներում ջրամատակարարման իրավիճակը եւ կուտակված խնդիրները ներկայացրին Թալինի քաղաքապետը.........

Արագածոտնի մարզում հայտարարված է գարնանային սանիտարական միամսյակ

Արագածոտնի մարզում հայտարարված է գարնանային սանիտարական միամսյակ 15.03.2018

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով մարզում հայտարարված է գարնանային սանիտարական միամսյակ: Ընդգրկված լինելով ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում` միամսյակի նպատակն է բարելավել մարզի բնակավայրերի սանիտարական վիճակը, բարեկարգել հասարակական վայրերը, շրջակա միջավայրը մաքրել համայնքներում ձմռան ժամանակ կուտակված կենցաղային աղբից: Նկատի ունենալով մարզի բնակլիմայական պայմանները` սանիտարական միամսյակը անց է կացվելու երկու փուլով: Նախալեռնային գոտում գտնվող համայնքներում այն կայանալու է մարտ ամսին, իսկ բարձր լեռնային բնակավայրերի համայնքներում միամսյակը կիրականացվի ապրիլ ամսին.......

Աշոտ Սիմոնյանը հանձնարարեց այցելել համայնքներ, տեղերում ծանոթանալ բնակչությանը հուզող խնդիրներին

Աշոտ Սիմոնյանը հանձնարարեց այցելել համայնքներ, տեղերում ծանոթանալ բնակչությանը հուզող խնդիրներին 14.03.2018

Մարտի 14-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ամփոփվեցին վերջին շաբաթվա ընթացքում ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքները: Կառուցվածքների ղեկավարները մարզպետին զեկուցեցին, որ ՀՀ կառավարությունից, պետական այլ գերատեսչություններից ստացված գրությունների պատասխանները տրվում են ժամանակին: Դրանք վերաբերում են տարածքային կառավարման հայեցակարգի քննարկմանը, մայր ջրանքների մաքրմանըտարաբնույթ տեղեկատվությունների տրամադրմանը........

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում փետրվար ամսին գրանցված ծնունդների մասին 12.03.2018

Արագածոտնի մարզի ծննդատներում 2018 թ.փետրվար ամսին գրանցվել է 55 ծնունդ: (Նախորդ ամսին այդ թիվը 40 էր): Նրանցից 31-ը աղջիկ է, 23-ը` տղա, 1-ը՝մահացած: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 23 ծնունդ՝ 14 աղջիկ, 9 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 18 ծնունդ, 10 աղջիկ, 8 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 11 ծնունդ, 6 աղջիկ, 5 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 3 ծնունդ, 1 աղջիկ, 1 տղա, 1 մահացած:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 10:50:02