Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալինի տարածաշրջան

19.07.2018

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման, շինարարական աշխատանքների ընթացքի, առաջիկա ծրագրերի եւ անելիքների քննարկման նպատակով կայացավ այցելություն Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջան: Հանդիպմանը մասնակցում էին Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մի շարք համայնքների ղեկավարներ ու պատասխանատուներ: Նախարարը եւ մյուս պատասխանատուները ներկայացրին ծրագրի մանրամասները, պատասխանեցին լրագրողների հարցերին:
Նշվեց, որ հանդիպման նպատակը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի իրականացման նոր էջ բացելն է, եւ այսուհետ ամեն ինչ արվելու է, որ մեր երկրի համար կարևոր ու խոշորագույն այս ծրագիրն իրականացվի որակի բարձր չափանիշերով եւ վարկային ու բյուջետային միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործմամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34