Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը հաջողություն մաղթեց ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի հանրապետական փուլի մասնակիցներին

23.07.2018

Հուլիսի 23-28-ը Ծաղկաձորում անց է կացվում ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, միջոցառման հանրապետական փուլը: Արագածոտնի մարզից մրցույթին մասնակցում է մարզային փուլում լավագույն արդյունքներ գրանցած 12 ընտանիք՝ Ապարանից, Կարբիից. Արագածավանից, Աշտարակից եւ Թալինից: Մեկ ընտանիք մարզը կներկայացնի նաեւ հաշմանդամություն ունեցող ընտանիքների մրցապայքարում:
Ծաղկաձոր մեկնելուց առաջ մարզական ընտանիքներին ընդունեց մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Մարզպետը շնորհավորեց նրանց՝ մրցույթի մարզային փուլում հաղթելու եւ հանրապետական մրցույթին մասնակցելու համար: Նա հաջողություն մաղթեց ընտանիքներին՝ հորդորելով բարձր պահել Արագածոտնի պատիվը, ակտիվ լինել, մասնակից լինել բոլոր միջոցառումներին եւ միաժամանակ լավ հանգիստ ունենալ:
Մարզպետը կարեւորեց մրցույթի նշանակությունը՝ նշելով, որ առողջ ապրելակերպին զուգահեռ այն հետագայում մտերիմ հարաբերություններ ձեւավորելու, բարի հիշողություններ ունենալու լավագույն հնարավորություն է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42