Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բյուրականում մեկնարկեց համա-Հ․Մ․Ը․Մ․-ական 11-րդ բանակումը

20.07.2018

Հուլիսի 19-ին  Բյուրականում մեկնարկեց «Պատվաբեր անցյալեն` հաղթական ապագա» խորագրով Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ բանակումը, որին մասնակցում են աննախադեպ թվով սկաուտներ:
Բանակման բացման արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Դրոշի արարողությունից հետո 10-օրյա բանակումը համարվեց բացված։ Հ․Մ․Ը․Մ-ի մեծ ընտանիքի անունից՝ միության Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը հուշանվերներ փոխանցեց նախարարին եւ մարզպետներին։
Բացման խոսքով հանդես եկած՝ բանակման ընդհանուր խմբապետուհի Թալին Օրդողլյանը 1200 սկաուտներին կոչ արեց ուխտել՝ լինել արժանի ժառանգորդներ Հ․Մ․Ը․Մ․-ի հիմնադիրներին, եւ, ինչպես բանակման խորագրում է ասվում, նրանց կերտած պատվաբեր անցյալից հաստատուն քայլերով ուղղվել դեպքի հաղթական ապագա։
Կայացավ նաեւ Հ․Մ․Ը․Մ․-ի 100-ամյակին նվիրված հուշաքանդակի բացման հանդիսավոր արարողությունը։
Հուշաքանդակը, որի վրա արձանագրված են Հ․Մ․Ը․Մ․-ի 110 մասնաճյուղերի անունները, Դեյր Զորում զետեղված եւ Սիրիայում ահաբեկչական գործողությունների ընթացքում ավերված հուշակոթողի կրկնօրինակն է։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34