Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24.04.2018
Սիրելի՛ հայրենակիցներ, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Համայն հայությունը՝ հայրենիքում եւ սփյուռքում, գլուխ է խոնարհում ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն նահատակների հիշատակի առջեւ: 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրագործվեց մարդկության դեմ մեծագույն ոճիրներից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը: Ժամանակին քաղաքակիրթ աշխարհի կողմից ցեղասպանությունը չկանխվեց, չճանաչվեց ու չդատապարտվեց: Այդպիսով նորագույն պատմության մեջ նորանոր ցեղասպանություններ եղան: Ցավոք, այսօր էլ շարունակվում է մարդկության հանդեպ նման եղեռնագործությունների շղթան՝ ծնելով նորանոր ոճիրներ ու ցնցումներ: Այսօր առավել, քան երբեւէ, կարեւորվում է 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պահանջը.....

Ընդունելությանը մասնակցեց 12 քաղաքացի 20.04.2018
Ապրիլի 20-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների ընդունելության օր էր: Նախապես ցուցակագրվել էր եւ ընդունելությանը մասնակցեց 12 քաղաքացի՝ Աշտարակ, Ապարան քաղաքներից, Սադունց, Սարալանջ, Ագարակ, Ծաղկահովիտ, Ն. Բազմաբերդ, Արագածոտն, Լեռնարոտ գյուղական համայնքներից: Քաղաքացիներից 9-ը դրամական աջակցության խնդիր ուներ: Բոլորի դիմումներն էլ բավարարվեցին: 3 քաղաքացի դիմեց անձնական հարցով: Ծանոթանալով նրանց հարցադրումներին՝ մարզպետը դրանց լուծման համար համապատասխան ցուցումներ տվեց....
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը ապրիլի 17-ին հանդիպել է Արագածոտնի մարզի Աշտարակի և Ապարանի տարածաշրջանի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի թերապևտների, մանկաբույժների և ընտանեկան բժիշկների հետ։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։ Կարևորելով չարորակ նորագոյացություններով պայմանավորված մահացության ցուցանիշի նվազեցումը` Լևոն Ալթունյանը վստահություն է հայտնել, որ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների և սկրինինգային հետազոտությունների իրականացման շնորհիվ 10 տարի անց Հայաստանում կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղից մահվան դեպքերը կնվազեն առնվազն 50 տոկոսով........
Աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի մոտ 18.04.2018
Ապրիլի 18-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ հրավիրվեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալի, աշխատակազմի ղեկավարի, մարզպետի խորհրդականի եւ օգնականի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ամփոփվեց կառավարության, նախարարությունների, այլ հաստատությունների կողմից ստացված հանձնարարությունների կատարման ընթացքը: Մասնավորապես խոսք գնաց ազոտական պարարտանյութի եւ սերմացուների տրամադրման, ֆրանկոֆոն պետությունների 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված միջոցառման մասնակցության, Մայիսյան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումների ժամանակացույցի, եռամսյակային հաշվետվությունների ներկայացման, տարեկան աշխատանքային պլանների վերանայման, զբոսաշրջության զարգացման ծրագրերի եւ այլ հարցերի մասին........

Համապետական շաբաթօրյակը՝ Արագածոտնում 14.04.2018
,,Մաքուր Հայաստան ,, ծրագրի շրջանակներում ապրիլի 14-ին մեկնարկած համապետական շաբաթօրյակին մասնակցեցին Արագածոտնի մարզի բոլոր գյուղական և քաղաքային համայնքները։ Շաբաթօրյակի նախապատրաստման եւ անցկացման գործընթացը համակարգում էր մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված՝ ,,Մաքուր Հայաստան,, ծրագիրն իրականացնող մարզային հանձնաժողովը: Առավոտյան ժամը 9.00-ին տրվեց շաբաթօրյակի մեկնարկը: Սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներին մասնակցեցին պետական եւ մասնավոր կառույցների, հանրակրթական, առողջապահական եւ այլ հաստատությունների աշխատակազմերը: Նախնական հաշվարկով աշխատանքի դուրս բերվեց 120 ինքնաթափ, 80 ամբարձիչ մեքենա, մարդկային ռեսուրսը կազմում էր շուրջ 16 հազար մարդ......

Կոչ ենք անում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին 13.04.2018
Ապրիլի 14-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Նախապատրաստական եւ կազմակերպման աշխատանքներն իրականացնում է մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված մարզային հանձնաժողովը: Աշխատանքների ողջ ընթացքը գտնվում է մարզպետի ամենօրյա ուշադրության ներքո: Բոլոր համայնքներն ունեն շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլաններ: Հստակեցված են մարզպետարանի կողմից համայնքներին կցված պատասխանատուների անունները, ի մի են բերված առկա տեխնիկական միջոցները........


