Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարներին, այցելել մարզի արտադրական ձեռնարկություններ

«Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարներին, այցելել մարզի արտադրական ձեռնարկություններ 21.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Արագածոտնի մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ խորհրդակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզի զարգացմանը վերաբերող հարցեր....

Ապարան համայնքում իրականացվում են  քաղաքային զբոսայգիների և պուրակների վերակառուցման ծրագրեր

Ապարան համայնքում իրականացվում են քաղաքային զբոսայգիների և պուրակների վերակառուցման ծրագրեր 21.11.2018

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադարման ծրագրի շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում իրականացվում են քաղաքային զբոսայգիների և պուրակների վերակառուցման ծրագրեր՝ 52.340.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով.......

Իրազեկում համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 21.11.2018

2018 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Ապարանի համայնքապետարանում տեղի կունենա Ապարան համայնքի ավագանու հերթական նիստը:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հանդիպեց հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հանդիպեց հանրակրթական դպրոցների տնօրենների հետ 20.11.2018

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հանդիպեց հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ մարզպետը նշեց, որ սա այս ձևաչափով առաջին հանդիպումն է տնօրենների հետ, և անկեղծ ու գործարար զրույցի միջոցով քննարկվելու են նոր իրավիճակում կրթության ոլորտի պատասխանատուների դերն ու անելիքները......

Մամլո հաղորդագրություն 20.11.2018

2018 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կլինի Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանի դահլիճում տեղի է ունենալու մարզային խորհրդի նիստ, որի ավարտից հետո՝ ժամը 13:30-ի սահմաններում, վարչապետի պաշտոնակատարը Աշտարակ քաղաքում կհանդիպի քաղաքացիների հետ: Ապարանի տարածաշրջանի բնակիչների հետ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ժամը 15:00-ի սահմաններում՝ Ապարան քաղաքում......

Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում նոյեմբերի 20-ին

Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում նոյեմբերի 20-ին 19.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին գյուղերի և Օշական գյուղի ձախ ափի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-23 12:25:26