Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

31.12.2018

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

2018 թվականը մեր երկրի ու ժողովրդի պատմության համար դարձավ պատմական: Մեր ժողովուրդը գրանցեց ևս մեկ՝ անհնարին թվացող հաղթանակ: Միասնականությամբ, վճռականությամբ ու հավատով հայ ժողովուրդը իրագործեց թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը և իշխանությունը վերադարձրեց օրինական տիրոջը՝ իրեն:

Հիմա պահն է նույն համախմբվածությամբ և ոգևորությամբ կառուցելու, շենացնելու ու հզորացնելու մեր հայրենիքը: Վստահ եմ, որ անցնող տարվա բացառիկ իրադարձության դրական հետևանքները մենք շատ ավելի ուժեղ զգալու ենք գալիք 2019 թվականին:Ամենօրյա նվիրված ու ազնիվ աշխատանքով հերթով լուծելու ենք մեր բոլոր խնդիրները, հասնելու ենք մեր բոլոր նպատակներին:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և հաջողություն բոլոր գործերում: Ցանկանում եմ, որ 2019-ը մեր երկրի համար լինի խաղաղության և նոր հաղթանակների տարի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14