Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկում է համայնքի բյուջեի և դրա կատարողականի վերաբերյալ հաշվետվության ներկայացման գործընթացը

24.12.2018

       2018 թվականի դեկտեմբերի 25-ին մեկնարկում է համայնքի բյուջեի և դրա կատարողականի վերաբերյալ համայնքների ղեկավարների հաշվետվության ներկայացման գործընթացը, որին <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի համաձայն իրավասու են մասնակցել համայնքի բնակիչները:
        Համայնքի կառավարմանը բնակիչների մասնակցության, ՏԻՄ-երի որոշումների վրա նրանց ուղղակի կամ անուղղակի ներգործության և ժողովրդավարական կառավարման ապահովման գործընթացում մարզպետարանի լիազորությունների շրջանակներում վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչները ևս կմասնակցեն հաշվետվությունների ներկայացմանը:
      Գործընթացը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու համար համայնքների ղեկավարները, օգտագործելով համայնքում հասանելի միջոցները, կապահովեն հաշվետվության ներկայացման վայրի և ժամի վերաբերյալ բնակիչների իրազեկվածությունը:
       Աշխատանքների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34