Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը ներկայացրել է Ագարակի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին

27.12.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր Ագարակ համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանին:
Ագարակ համայնքի ղեկավար Վահան Խաչատրյանը դեկտեմբերի 26-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական խնդիրների պատճառով:
Տարիների ընթացքում կատարած մեծ աշխատանքի, համայնքի զարգացման գործում ներդրած ավանդի համար մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախկին համայնքապետ Վահան Խաչատրյանին:
-Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը ձեր համագյուղացին է, դուք նրան արդեն լավ ճանաչում եք: Այն համերաշխ մթնոլորտը, որ առկա է Ագարակում, վստահ եմ, որ շարունակելու է այդպես մնալ: Լիահույս եմ, որ պարոն Խաչատրյանը և Հարությունյանը բազմաթիվ հարցերում կհամագործակցեն՝ ի նպաստ Ագարակ համայնքի զարգացման, խնդիրների լուծման և բնակիչների բարօրության,-ասաց մարզպետը:
Մարզպետը նշեց նաև, որ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը կպաշտոնավարի մինչև օրենքով սահմանված կարգով ընտրությունների արդյունքում ագարակցիների վստահության քվեն ստացած համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնելը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11