Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ այսօր Ներսես Աշտարակեցու 250 ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդավայրում՝ Աշտարակում, տեղի ունեցավ գիտաժողով

28.02.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ այսօր Ներսես Աշտարակեցու 250 ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդավայրում՝ Աշտարակում, տեղի ունեցավ գիտաժողով:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը, հոգևորականներ, պատմաբաններ, մշակույթի գործիչներ, ուսանողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախքան գիտական զեկուցումներին անցնելը՝ մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Աշտարակի հրապարակում գտնվող Ներսես Աշտարակեցու հուշարձանին և հարգանքի տուրք մատուցեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հիշատակին:
Գիտաժողովի ընթացքում պատմաբանները հանդես են եկել Ներսես Աշտարակեցու հոգևոր, մշակութային, կրթական գործունեության վերաբերյալ զեկուցումներով, ներկայացրել են նրա դերակատարումը ազգային-ազատագրական շարժման գործում:
Միջոցառումն ուղեկցվել է օրվա խորհրդին համահունչ մշակութային կատարումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14