Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումները

24.03.2020

Այսօրվանից մինչև մարտի 31-ը՝ ժամը 23։59-ը ներառյալ, ՀՀ ողջ տարածքում թույլ է տրվելու միայն հետևյալ տնտեսական գործունեության տեսակները.

1. առևտրի իրականացման վայրերում գործող պարենային ապրանքների վաճառքի իրականացման առևտրի օբյեկտները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները
2. գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն
3. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում
4. Սննդամթերքի արտադրություն
5. Խմիչքների արտադրություն
6. Սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների
7. Հարստացած ուրանի արտադրություն
8. Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն
9. Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն
10. Հիմնական մետաղների արտադրություն
11. Զենքի և զինամթերքի արտադրություն
12. Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն
13. Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն
14. Մարտական մեքենաների արտադրություն
15. Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն
16. Ռենտգենյան, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
17. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում
18. Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում
19. Պայթեցման աշխատանքներ
20. Տարածքի նախապատրաստում հանքարդյունահանման աշխատանքների համար
21. Հետախուզական հորատում և գայլիկոնում
22. Էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ
23. Գյուղատնտեսական հումքի, կենդանի կենդանիների, մանածագործական հումքի և կիսապատրաստվածքների առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
24. Վառելիքի, հանքաքարերի, մետաղների և արտադրական նշանակության քիմիական նյութերի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
25. Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
26. Գյուղատնտեսական հումքի և կենդանի կենդանիների մեծածախ առևտուր
27. Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր
28. Օծանելիքի և կոսմետիկական միջոցների մեծածախ առևտուր
29. Դեղագործական ապրանքների մեծածախ առևտուր
30. Այլ մասնագիտացված մեծածախ առևտուր
31. Մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում
32. Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
33. Շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
34. Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում
35. Բժշկական և օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
36. Կենցաղային հեղուկ վառելիքի, բալոններով գազի, ածխի և վառելափայտի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
37. Թաղման պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
38. Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում
39. Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով
40. Օդային տրանսպորտի գործունեություն
41. Պահեստավորում և տրանսպորտային օժանդակ գործունեություն
42. Փոստային և սուրհանդակային գործունեություն
43. Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ
44. Հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում
45. Հեռահաղորդակցություն
46. Տեղեկատվական ծառայությունների մատուցում
47. ֆինանսական և ապահովագրական գործունեություն
48. Անասնաբուժական գործունեություն
49. Ավտոմեքենաների վարձույթ և լիզինգ
50. Անվտանգության ապահովում և հետաքննությունների կատարում
51. Սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեություն
52. Մաքրման աշխատանքներ
53. Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն
54. Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում
55. Մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում
56. Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ
57. օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն։

Պարետի որոշմամբ ՀՀ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով կից հղումով: https://www.gov.am/files/docs/3967.pdf?fbclid=IwAR2h0ohOL6l5RFTYj6dIXiMej4z2MvmQ7KLN7Yop3rPxv_DAvafJzVzvUb8 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-18 17:30:50