Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ինչպես առցանց եղանակով դիմել համայնքապետարան

03.04.2020

Քաղաքացիների կողմից առցանց ծառայությունների կիրառումը խթանելու և ստեղծված իրավիճակում նրանց այցը համայնքապետարաններ բացառելու նպատակով՝ մշակվել է կարճ ուղեցույց-տեսահոլովակ, որը ներկայացնում է, թե ինչպես քաղաքացիները, համայնքային կայքերից օգտվելով, կարող են առցանց դիմել համայնքապետարան։
Առցանց տարբերակով դիմում-բողոքները համայանքապետարան ներկայացնելու, ինչպես նաև դիմումի ընթացքին հետևելու կարգին ծանոթացե՛ք հետևյալ հոլովակի օգնությամբ։ Տեսանյութում մանրամասն ներկայացված է համայնքապետարաններին առնչվող ձեր հարցերը բարձրաձայնելու, դիմումներ, բողոքներ և առաջարկներ ներկայացնելու ամենաանվտանգ ճանապարհը։
Տեսահոլովակը զետեղված է հետևյալ հղմամբ:

Հիշեցնում ենք, որ Արագածոտնի մարզպետարան դիմումներ, բողոքներ, հարցումներ կարող եք ուղարկել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով` https://e-request.am/hy/ (Հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ նշեք էլեկտրոնային փոստը և պատասխանը կուղարկվի Ձեր նշած էլեկտրոնային փոստին: Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեղեկատվություն տնօրինող պետական շուրջ 60 մարմիններին էլեկտրոնային եղանակով ուղարկել հարցում, դիմում կամ բողոք և ստանալ առցանց պատասխան:)

Հատկապես առկա իրավիճակում խուսափե՛ք անմիջական շփումից՝ նախապատվությունը տալով հաղորդակցման այլընտրանքային տարբերակներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34