Նորություններ
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ երեկ երեկոյան այցելել է ,,Արաբկիր,, բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Ապարանի ամառային առողջարանային ճամբար։ Արդեն հինգերորդ տարին է այստեղ կազմակերպվում է առողջական տարբեր խնդիրներ ունեցող 7-14 տարեկան 120 երեխայի ամառային երկշաբաթյա հանգիստը...
Թալինի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ թեկնածուն 06.08.2012
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում օգոստոսի 5-ին կայացած քաղաքապետի ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու Սարգիս Արամյանը: Նա ստացել է 1274 ձայն: Ինքնաառաջադրված թեկնածու Վորոշ Խաչատրյանը ստացել է 840, ,,Բարգավաճ Հայաստան,,կուսակցության թեկնածու Վազգեն Խաչատրյանը` 917 ձայն:
Արագածոտնը հյուրընկալեց ,,Արի տուն,, ծրագրով հայրենիք ժամանած երեխաներին 30.07.2012
,,Արի տուն,, ծրագրի շրջանակում հունիսի 29-ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակն ընդունեց հայրենիք ժամանած երեխաներին: Խումբը բաղկացած է 12 հոգուց, որոնցից 9-ը եկել են Պարսկաստանի Սպահան քաղաքից, իսկ 4-ը՝ Ռուսասատանի Դաշնության տարբեր քաղաքներից: Սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները հանգրվանել են աշտարակցիների բնակարաններում: Դրանք հիմնականում մանկավարժների ընտանիքներ են, որոնք ունեն հյուրընկալության համար բոլոր անհրաժեշտ հարմարությունները:
Առողջապահության նախարարն այցելեց Արագածոտնի մարզ 30.07.2012
Առողջապահության ոլորտի գործընթացներին ծանոթանալու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը այցելեց Արագոծոտնի մարզ: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նա եկավ մարզի 4 տարածաշրջաններում: Տեղերում հանդիպումներ կայացավ բուժհաստատությունների աշխատակիցների հետ, եւ քննարկվեցին ոլորտին առնչվող հիմնախնդիրները: Ծաղկահովիտի հիվանդանոցում իբրեւ առաջնային հարցեր կարեւորվեցին շենքի հիմնանորոգումը, նոր սարքավորումների ձեռքբերումն ու մասնագիտական կադրերով ապահովվածությունը:
Սեմինար՝ ,,Մրցակցային եւ պետական օժանդակության կիրարկման հզորացումը Հայաստանում,, ծրագրի շրջանակում 25.07.2012
,,Մրցակցային եւ պետական օժանդակության կիրարկման հզորացումը Հայաստանում,, ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզպետարանում կայացավ սեմինար՝ ,,Ուղղահայաց եւ հորիզոնական պետական օժանդակության հիմնական կատեգորիաները,, թեմայով: Ծրագրի կազմակերպիչը ՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն էր: Սեմինարի մասնակիցները տնտեսական ոլորտին առնչվող մասնագետներ էին, համայնքապետարանների համապատասխան աշխատակիցներ եւ մարզպետարանի ներկայացուցիչներ...
Հանդիպում՝ Արագածոտնի մարզպետի մոտ 12.07.2012
Հուլիսի 12-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակերպության ներկայացուցիչներ Իռեն Սարգսյանի և Գուրամ Մատիաշվիլիի հետ: Նրանք ներկայացրին կազմակերպության կողմից մարզում իրականացվող երկու նոր ծրագրերը: Դրանցից մեկը ,,Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության,, ծրագիրն է, որը ներկայացրեց Ի. Սարգսյանը: Ծրագիրը գործել է մարզի 4 համայնքում՝ Սասունիկում, Եղիպատրուշում, Հնաբերդում և Բարքառատում:


