Նորություններ
Նշվեց Հաղթանակի օրը 28.05.2012
Հաղթանակի օրվան նվիրված գլխավոր տոնակատարությունը Արագածոտնի մարզում կայացավ Ապարանի Վերածնունդ կոչվող հուշահամալիրի մոտ: Այն կառուցված է մի վայրում, ուր տեղի է ունեցել Բաշ-Ապարանի հերոսական ճակատամարտը եւ խորհրդանշում է մեր ժողովրդի պատմության կարեւորագույն իրադարձությունների՝ Մեծ եղեռնի նահատակների, Հայրենական եւ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը:Տոնակատարությանը ներկա էին մարզի ղեկավարությունը՝ ի դեմս մարզպետ Սարգիս Սահակյանի, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւոր-մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր այլ մարզերից եւ համայնքներից:

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 27.05.2012
Սիրելի հայրենակիցնե՛ր, Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ: Տոն, որը խորհրդանշում է Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը՝ 1918 թվականի մայիսի 28-ին: Դարերի խորքից եկող համազգային այս երազանքն իրականություն է դարձել Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում տարած պատմական հաղթանակների շնորհիվ:
Հնչեց վերջին զանգը 25.05.2012
Մայիսի 25-ին Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում հնչեց վերջին զանգը: Ինչպես վերջին մի քանի տարիներին, այս տարի եւս կազմակերպվեցին վերջին դասեր, որոնք իրենց մեջ ամփոփում էին օրվա ողջ խորհուրդն ու իմաստը: Դասերին մասնակցում էին ավարտական դասարաններում տարբեր տարիներին դասավանդած ուսուցիչները, ծնողներ, հյուրեր: Հնչեցին շնորհավորանքի, բարեմաղթանքի խոսքեր: Առանձնակի հուզականությամբ իրենց սրտի խոսքն ասացին իրենք՝ շրջանավարտները...

Միջոցառում ,,Արևիկ,, մանկապարտեզում 12.05.2012
Մարզկենտրոն Աշտարակի ՙԱրևիկ՚ մանկապարտեզում յուրօրինակ միջոցառում տեղի ունեցավ, որին մասնակցում էին, մանկավարժներ, ծնողներ Արագածոտնի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխայի իրավունքների պաշտպանության բաժնի, Սեյվ դը չիլդրեն կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության...
Նշվեց Հաղթանակի եւ խաղաղության օրը 09.05.2012
Մայիսի 9-ը հայոց տոնացույցում նշվում է իբրեւ Հաղթանակի եւ խաղաղության օր: Այն երկակի տոն է հայ ժողովրդի համար, քանզի նշվում է Հայրենական պատերազմում տարած հաղթանակը եւ Շուշիի հերոսական ազատագրումը: Այս տարի այն առանձնահատուկ հոբելյանական է. լրանում է Շուշիի ազատագրման 20-ամյակը: Արագածոտնի մարզում արդեն ավանդական են դարձել այս պատմական իրադարձությունները մեծարել ըստ արժանվույն: Հաղթանակի օրը նշվում է բոլոր համայնքներում, դպրոցներում, մշակույթի օջախներում: Առանձնակի ուշադրության են արժանանում Հայրենական պատերազմի վետերաններն ու Արցախյան հերոսամարտի մասնակիցները:



