Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի 12 համայնքում գազիֆիկացման ծրագիր է իրականացվում

05.10.2012


Արագածոտնի մարզի 12 համայնք ներգրավված է ,,Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի,, (IFAD) գազիֆիկացման ընդարձակ ծրագրի մեջ:
Դրանցից 3-ում՝ Ուջանում, Կոշում եւ Ալագյազում բոլորովին նոր գազատարեր են անցկացվում: Առ այսօր այս բնակավայրերը գազիֆիկացված չեն եղել, եւ խնդրի լուծումը այս համայնքներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից է:
Բացի այս, գազիֆիկացում է իրականացվում նաեւ Ապարանի տարածաշրջանի 9 գյուղում՝ Ծաղկաշեն, Հարթավան, Շենավան, Քուչակ, Ափնայ, Վարդենուտ, Արագած, Վարդենիս եւ Արայի համայնքում: Այստեղ բնակիչներն առ այսօր օգտվել են բնական գազից, սակայն, համայնքներն ընդարձակվել են, եւ նորակառույց թաղամասերում եւս անհրաժեշտություն է առաջացել գազատարեր անցկացնել: Բազմաթիվ հանդիպումների ժամանակ մարզպետ Սարգիս Սահակյանին բնակիչների կողմից հենց այս հարցադրումն է արվել, ում աջակցությամբ էլ այս համայնքներն ընդգրկվել են վերոհիշյալ ծրագրի մեջ:
Նախնական գնահատումներով, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 միլիարդ 423 միլիոն դրամ: Աշխատանքներն իրականացնելու համար ֆինանսավորման մի մասը հատկացվել է ՀՀ կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հրատապ հիմնախնդիրների ծրագրով, համապատասխան համաֆինանսավորմամբ իր մասնակցությունն ունեն նաեւ մարզպետարանն ու համայնքները:
Գազիֆիկացվող բոլոր համայնքներում աշխատանքներն ընթացքի մեջ են: Կայացել են համապատասխան մրցույթները, եւ սկսվել է շինարարական գործընթացը: Ըստ ծրագրով նախատեսված ժամանակացույցի, աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ, եւ դրանով կավելանա բնական գազից օգտվող համայնքների ու բաժանորդների թիվը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14