Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

04.10.2012

  Սիրելի ուսուցիչնե’ր,
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ: Արդեն ավանդական այս տոնը Հայաստանի Հանրապետությունում նշվում է ամենայն մեծարանքով՝ իրավացիորեն արժանանալով պետական բարձրաստիճան ատյանների ուշադրությանը:
Անգնահատելի է այն դերը, որ ունեք դուք աճող սերնդի կրթության, հանրապետության ապագա քաղաքացիներին ազգային, քաղաքացիական ու բարոյական ճշմարիտ արժեքների ոգով դաստիարակելու գործում: Բոլորիս քաջածանոթ են այն դժվարությունները, որ հաղթահարել եւ հաղթահարում եք դուք ձեր ազգանվեր եւ հայրենասիրական առաքելությունն իրականացնելու ճանապարհին: Այդ ամենը դուք կրում եք անվարան, արժանապատվորեն:
Երկրի նախագահ Սերժ Սարգսյանի եւ կառավարության կողմից արվում է այն հնարավորը, որը միտված է կրթական համակարգի բարեփոխմանը, դպրոցաշինությանը, ուսուցիչների կենսապայմանների բարելավմանը:
Այժմ արդեն վստահաբար կարող ենք ասել, որ առաջընթացն ակնհայտ է: Այդ աշխատանքներն այսուհետ էլ հետեւողականորեն կշարունակվեն:
Կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա առթիվ, մաղթում ձեզ քաջառողջություն եւ ստեղծագործական առաջընթաց ճանապարհ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01