Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը քաղաքացիների ընդունելություն է կատարում տարածքներում

29.09.2012

Քաղաքացիների ընդունելությունների սահմանված կարգի համաձայն, մարզպետ Սարգիս Սահակյանը բնակիչների հետ հանդիպումներ է կազմակերպում համայնքներում: Սեպտեմբերի 27-ին նա այցելեց Ծաղկահովիտ, եւ գյուղապետարանում կազմակերպվեց ընդունելություն Արագածի տարածաշրջանի բնակիչների համար: Սոցիալական, աշխատանքային, առողջապահական եւ այլ բնույթի հարցերով մարզպետին դիմեց ավելի քան 55 բնակիչ: Դիմումներից մեծ մասը բավարարվեց տեղում, իսկ ընթացքում լուծում պահանջող խնդիրների վերաբերյհալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ, կատարվեցին անհրաժեշտ պարզաբանումներ: Ամենատարբեր խնդիրներ ունեցող դիմումատուներից մեծ մասը՝ 32 հոգի, միաժամանակ ստացավ դրամական աջակցություն:
Հարցադրումների շրջանակը գրեթե նույնն էր Ապարանի տարածաշրջանի բնակիչների մոտ: Նրանց հետ մարզպետը հանդիպեց սեպտեմբերի 28-ին՝ Ապարանի քաղաքապետարանում: Ավելի քան 50 քաղաքացի մասնակցեց ընդունելությանը: Քննարկվեցին, համապատասխան լուծում, պարզաբանումներ կամ ընթացք ստացան բնակարանային, սոցիալական, աշխատանքային, եւ այլ հարցեր: Դիմումատուներից 29-ը ստացավ դրամական աջակցություն:
Թալինի տարածաշրջանի քաղաքացիների համար ընդունելություն կկազմակերպվի հեկտեմբերի 1-ին՝ Թալինի քաղաքապետարանում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14