Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերանորոգվում է Օշականի միջնակարգ դպրոցը

10.10.2012

Արագածոտնի մարզի Օշական համայնքի եւ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի միջեւ 2001 թվականին հաստատված փոխգործակցությունը տարեցտարի ընդլայնում է գործունեության շրջանակները: Ալֆորվիլի պատվիրակության՝ Արագածոտնի մարզ կատարած վերջին այցելությունը կայացավ 2011 թվականին: Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացած ընդունելության ժամանակ, ի թիվս այլ քննարկումների, պայմանավորվածություն ձեռք բերվեց ֆրանսիացիների կողմից վերանորոգել Օշականի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը: Ծրագիրն իրականացվում է ֆրանսիական կողմի ֆինանսավորմամբ՝ ,, Հայաստան,, համահայկական հիմնադրամի միջնորդությամբ:
Գործնական աշխատանքները սկսվել են այս տարվա ամռանը: Վերանորոգվել են հիմնական մասնաշենքը եւ տարրական դասարանների համար նախատեսված չորրորդ մասնաշենքը, փոխվել են դռներն ու պատուհանները: Այժմ չորրորդ մասնաշենքի ջեռուցման համակարգն է կառուցվում: Այն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչեւ հոկտեմբեր ամսվա ավարտը:
Ծրագիրը շարունակական է: Այն ընդգրկելու է նաեւ 2013-14 թվականները, որի արդյունքում դպրոցը հիմնանորոգվելու է ամբողջությամբ: Կնորոգվեն հատակը, տանիքը, դռներն ու պատուհանները, սանհանգույցը: Կբարեկարգվի բակն ու շրջակայքը: 573 աշակերտ ունեցող դպրոցը կունենա հիմնանորոգված եւ ժամանակակից պահանջներին համապատասխան հանդիսությունների եւ մարզական դահլիճներ: Դպրոցն ապահովված է բնական գազով եւ երեք տարի է, ինչ հիմնական մասնաշենքը ջեռուցվում է լոկալ համակարգով: Վերանորոգումից հետո նույն եղանակով ջեռուցման խնդիրը կլուծվի նաեւ բոլոր մասնաշենքերի համար:
Աշխատանքներն ընթանում են փուլ առ փուլ, իսկ խնդիրների լուծման առաջնահերթության հարցում հաշվի է առնվում՝ իրենց դպրոցի աշխատակազմի կարծիքը: Այնպես որ, վերանորոգումից հետո դպրոցն ամբողջովին համապատասխան կլինի ժամանակակից կրթակարգի բոլոր չափանիշերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-15 17:12:08