Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնից յոթնամյա Արսեն Դավթյանը Մոնտենեգրոյում կմասնակցի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների շախմատի առաջնությանը 23.07.2013

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան դպրոցի երկրորդ դասարանի աշակերտ Արսեն Դավթյանը այս տարվա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 9-ը կմասնակցի Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանիների եւ աղջիկների շախմատի առաջնությանը: Այդ իրավունքը նա վաստակել է՝ հաղթելով Հայսատանի պատանիների եւ աղջիկների շախմատի առաջնության մինչեւ 10 տարեկան տղաների մրցաշարում եւ 8 տարեկանների մեջ գրավել է 2-րդ տեղը: Մոնտենեգրոյի հեղինակավոր մրցույթին մասնակցելու համար ֆինանսական ծախսերը հոգացել է մարզպետ Սարգիս Սահակյանը...

Արագածոտնի 12 ընտանիք կպայքարի ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցանակի համար 22.07.2013

ՀՀ Նախագահի ,, Լավագույն մարզական ընտանիք,, մրցանակի համար հանրապետական մրցույթին Արագածոտնի մարզից մասնակցելու է 12 ընտանիք: Նրանք մարզական լավ պատրաստվածություն ունեցող այն ընտանիքներն են, որոնք առավելագույն ցուցանիշներով հաղթել են մրցույթի տարածքային եւ մարզային փուլերում: Նշենք, որ մարզում տարեցտարի ընդլայնվում է հետաքրքրությունը այս մրցույթի նկատմամբ, եւ այս տարի Աշտարակի, Թալինի, Ապարանի ավելի քան 150 ընտանիք մասնակցել է մրցույթի առաջին եւ երկրորդ փուլերին, ինչը գերազանցում է նախորդ տարիների մասնակիցների թվին...

Նունե Մովսիսյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ

Նունե Մովսիսյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ 19.07.2013

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նունե Մովսիսյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ:

ՀՀ Արագածոտնի մարզպետի մոտ քննարկվեց Ապարանի գյուղերում թոշակ-նպաստների ստացման հարցը 13.07.2013

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ խորհրդակցություն՝ կապված Ապարանի տարածաշրջանի 5 գյուղում թոշակների եւ նպաստների հատկացման խնդիրներին: Հիշեցնենք, որ տարածաշրջանի Ծաղկաշեն, Արագած, Վարդենուտ, Արայի և Շենավան գյուղերի բնակիչները, փակելով Վանաձոր-Երևան ավտոճանապարհի Ափնա գյուղի հատվածը, իրենց բողոքն էին բարձրացրել կենսաթոշակների վճարման` «Հայփոստի» ներդրված նոր ծրագրի դեմ: Ըստ այդ ծրագրի` նշված գյուղերի բնակիչներն այսուհետև իրենց թոշակ-նպաստները ստանալու են շրջիկ մեքենաներից...

Արագածոտնի շնորհալիներն այցելեցին Շիրակի մարզ 06.07.2013

«Մենք ենք, մեր մարզը» խորագրով մանկապատանեկան մարզային մշակույթի օրերի շրջանակներում երկօրյա այցով Շիրակի մարզ այցելեցին Արագածոտնի մարզի պատանիները: Ծրագրին մասնակից Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքների և Օշական, Ուջան, Սասունիկ, Արագածավան, գյուղական համայնքների 11 մշակութային հաստատության ավելի քան 40 պատանիներին ընդունեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Հանդիպումն անցավ ջերմ եւ անմիջական մթնոլորտում: Պատանիներն հենց սկզբում նշեցին, որ տպավորված են շիրակցիների հյուրընկալ եւ ջերմ վերաբերմունքից, իսկ Գյումրիում շրջելուց հետո` նաեւ քաղաքի գեղեցկությունից` թանգարաններից, մշակութային օջախներից...

Արագածոտնի մարզպետն այցելեց 100-ամյա Մարուս Ասատրյանին 01.07.2013

Կաթնաղբուր գյուղում Մարուս Ասատրյանին բոլորը գիտեն: Նա ոչ միայն այս գյուղի, այլեւ տարածաշրջանի եւ մարզի երկարակյացներից է. բոլորել է իր 100 ամյակը: Տարիների հետ իմաստնացած, հարուստ կենսափորձով ու արարումներով, օրինակելի իր վառ կերպարով նա սիրվում ու հարգվում է զավակների, թոռների ու ծոռների, հարազատների եւ համայնքի բոլոր բնակիչների կողմից: Ահա թե ինչու, երբ բոլորեց նրա կենսագրության մեկ դարը, շատերը շտապեցին նրա մոտ, շնորհավորեցին եւ իրենց ուրախությունը կիսեցին այն բանի համար, որ իրենց կողքին է բնակվում 100-ամյա այս իմաստուն անձնավորությունը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 11:23:33