Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարգեւատրման արարողություն՝ Արագածոտնի մարզպետարանում

03.03.2014

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գեներալ, համառուսաստանյան վետերանների հասարակական կազմակերպության նախագահ, Վիկտոր Երմակովը Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանին պարգեւատրել է ..Աֆղանստանում ԽՍՀՄ զինված ուժերի մարտական հանձնարարությունների կատարման 25-ամյակի կապակցությամբ,, մեդալով: Այն փոխանցվել է Սանկտ Պետերբուրուգում բնակվող հայ գործարար Հրաչյա Պողոսյանի միջոցով:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Մուրազ Սարգսյանը
մարտի 3-ին Արագածոտնի մարզպետարանում մեդալը հանդիսավորապես հանձնեց Ա. Դավայանին: Նա կարեւորեց մեդալը որպես այլազգիների մեջ հայ զինվորի գործած մարտական գործողություններին լավագույնս մասնակցության գնահատանքի դրսեւորում:
-Ինքս էլ ժամանակին մասնակցել եմ նման պատասխանատու բազմաթիվ գործողությունների եւ լավ եմ պատկերացնում, թե ինչպիսի կարեւորություն ունի այդ ամենի՝ ըստ արժանավույն գնահատանքը: Իրողություն, որ, իրոք, հպարտանալու առիթ է,-ասաց գեներալը:
Պարգեւատրման առիթով Ա. Դավայանին շնորհավորեցին մարզպետ Սարգիս Սահակյանը, փոխմարզպետներ Նունե Մովսիսյանը, Մուշեղ Աբգարյանը, աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը:
Շնորհակալություն հայտնելով մեդալի հանձնման կապակցությամբ, Ա. Դավայանն ասաց, որ բոլոր բնագավառներում պատրաստ է ծառայել իր ազգի համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51