Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում կայացավ մարզխորհրդի նիստ

01.03.2014

Արագածոտնի մարզում կայացավ մարզխորհրդի նիստ, որին մասնակցեց ՀՀ գյուղատնտեսության նախարար  Սերգո Կարապետյանը: Իր ելույթում նա 2013 թվականը հանրապետության և վերջինիս համատեքստում Արագածոտնի մարզի գյուղատնտեսության համար հազվադեպ արդյունավետներից  համարեց, անդրադարձլ պետական օժանդակման այն ծրագրերին, որոնց, ինչպես նաև մեր գյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել նման արդյունքները:

Խոսելով ընթացիկ տարվա խնդիրների մասին, նախարարը լավատեսորեն ասել է, որ հանրապետության Նախագահի հանձնարարությամբ պետական օժանդակման ծրագրերը շարունակական են լինելու, գյուղացին կրկին մատչելի գներով ձեռք է բերելու սերմացու, պարարտանյութ ու դիզելային վառելանյութ, ինչը, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների համագործակցությամբ Հայաստանում իրակացվող ծրագրերի հետ, հնարավոր է դարձնելու կրկնել նախորդ տարվա ձեռքբերումները: Նշված ծրագրերից նա առանձնապես կարևորել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, որով մարզի մի շարք համայնքներում հիմնադրված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվները կարճ ժամանակում ապացուցել են իրենց տնտեսական շահավետությունը: Անցյալ տարի ծրագրի շրջանակներում նրանց հատկացվել է 19 տրակտոր և 27 գյուղատնտեսական այլ տեխնիկա: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին մարզի ևս մի քանի համայնքներ ընդգրկել նշված ծրագրում: Նրանց նույնպես գյուղատնտեսական տեխնիկայի նոր խմբաքանակ է սպասում:
Այնուհետև նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրեց Թաթուլ և Արագածոտն համայնքների ղեկավարներ Ալբերտ Հարոյանին և Մելսիկ Ղազարյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 10 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:
 Մարզխորհրդում քննարկված հարցերը ամփոփեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Դրանք վերաբերում էին գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, հակակարկտային և մեքենատրակտորային տեխնիկայի նախապատրաստությանը, կուտակային կենսաթոշակային ծրագրի ներդրման գործընթացին, համայնքային բյուջեների կազմմանը և այլն:
Օրվա երկրորդ կեսին նախարարը մարզպետ Սարգիս Սահակյանի հետ այցելեց Ագարակ համայնքում գտվող անհատ ձեռներեց Արմեն Ղուկասյանի ջերմոցային տնտեսություն, ծանոթացավ արդեն հասունացած պոմիդորի բերքահավաքին: 5300 քառ. մետր զբաղեցնող ջերմոցից շաբաթական երկու անգամ շուրջ 1000 կգ բարձրորակ պոմիդոր է առաքվում շուկա: Ե՛վ նախարարը, և՛ մարզպետը գոհ  մնացին նման արդյունքից:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51