Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավորանք Հայրենական պատերազմի մասնակից Շուշանիկ Գրիգորյանին՝ ծննդյան 95 ամյակի կապակցությամբ

Շնորհավորանք Հայրենական պատերազմի մասնակից Շուշանիկ Գրիգորյանին՝ ծննդյան 95 ամյակի կապակցությամբ 21.12.2013

Աշտարակ քաղաքի բնակիչ Շուշանիկ Գրիգորյանին շատերն են ճանաչում: Նա Հայրենական պատերազմի մասնակից է, ունի հասարակական, մանկավարժական գործունեության հարուստ կենսագրություն: Դեկտեմբերի 21-ին լրացավ նրա ծննդյան 95 ամյակը: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, փոխմարզպետ Նունե Մովսիսյանի, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Հովիկ Գրիգորյանի, Աշտարակի վետերանների միության նախագահ Լեւոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց հոբելյարի տուն...

ՀՀ Արագածոտնի մարզխորհրդի նիստը՝ դեկտեմբերի 28-ին 18.12.2013

Դեկրեմբերի 28-ին, ժամը 11.օօ-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում կկայանա մարզխորհրդի նիստ՝ հետեւյալ օրակարգով. 1. ՀՀ Արագածոտնի մարզի համայնքներում 2013թ. սեփական եկամուտների հավաքագրման և նախորդ տարիներին գոյացած աշխատավարձների և սոցվճարների պարտքերի մարման գործընթացի տարեկան արդյունքների մասին/ զեկ. Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. ԳԱԼՍՏՅԱՆ /...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ցավակցական հեռագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին 17.12.2013

Մեծարգո պարոն Նախագա՛հ Հարգելի Սարգսյանների ընտանի՛ք, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ, Ձեր հոր՝ Ազատ Ավետիսի Սարգսյանի մահվան կապակցությամբ: Ձեզ համար այս դժվարին պահին կիսում եմ Ձեր վիշտը: Հարգանքներով՝ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյան

Միջոցառում՝ նվիրված Վալերի Բրյուսովի ծննդյան 140-ամյա հոբելյանին

Միջոցառում՝ նվիրված Վալերի Բրյուսովի ծննդյան 140-ամյա հոբելյանին 16.12.2013

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հովանավորությամբ Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան հիմնական դպրոցում տեղի ունեցավ ռուս ժողովրդի հանճարեղ զավակ, Հայաստանի ժողովրդի մեծագույն բարեկամ Վալերի Բրյուսովի ծննդյան 140-ամյա հոբելյանին նվիրված գրական – երաժշտական երեկո: Միջոցառման առիթով դպրոցում հյուրընկալվել էին մարզպետ Սարգիս Սահակյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցներ, հայ-ռուսական համագործակցության ղեկավարի տեղակալ Իգոր Վլադիմիրովիչ Կուսովը, դպրոցի խորհրդի անդամներ, ծնողներ, աշակերտներ, այլ հյուրեր

	Նշվեց  Մուշեղ Գալշոյանի ծննդյան 80-ամյակը

Նշվեց Մուշեղ Գալշոյանի ծննդյան 80-ամյակը 14.12.2013

Դեկտեմբերի 13-ը Մուշեղ Գալշոյանի ծննդյան օրն է: Վաղամեռիկ արձակագրի շիրիմը գտնվում է նրա ծննդավարում՝ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում, որտեղ ամեն տարի այդ օրը այցելում են հարազատները, մտերիմները ու նրա ստեղծագործության երկրպագուները: Այս տարի օրը հոբելյանական էր: Լրացավ տաղանդավոր գրողի ծննդյան 80-ամյակը: Այն հանդիսավոր կերպով նշվեց Կաթնաղբյուրում, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը, ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողի ընտանիքի անդամները, գրողներ, բազմաթիվ մտավորականներ, հյուրեր...

  Արագածոտնում հանդիսավոր կերպով ճանապարհում են նորակոչիկներին

Արագածոտնում հանդիսավոր կերպով ճանապարհում են նորակոչիկներին 10.12.2013

Դեկտեմբերի 10-ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի զինկոմիսարիտում հանդիսավոր արարողություն էր: Ձմեռային զորակոչին նորակոչիկներին ճանապարհելու համար ներկա էին ոչ միայն նրանց ծնողները, հարազատները, այլեւ՝ մարզպետ Սարգիս Սահակյանը, փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, հոգեւոր դասի եւ պետական կառույցների ներկայացուցիչներ, վետերաններ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-18 14:25:28