Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետարանում նշվեց Մարտի 8-ը

07.03.2014

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ մարզպետարանում հանդիսավորապես նշվեց Մարտի 8-ը:
Մարզպետարանի կանանց, մարզի կրթական, առողջապահական, սոցիալական հաստատությունների կին ներկայացուցիչներին շնորհավորանքի խոսք հղեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը: Նա ասաց, որ հայկական տոնացույցի մեջ Մարտի 8-ը առանձնակի իմաստ ունի: Այն սիրով նշվում է բոլոր ընտանիքներում, աշխատավայրերում, քանզի սա լավագույն առիթ է գնահատելու, մեծարելու կանանց, մայրերին, քույրերին: Բազմաթիվ արժանիքների մեջ նա հիշատակեց այն անփոխարինելի դերը, որ ունեն հայ մայրերը բանակում ծառայող զինվորների դաստիարակության, նրանց գոտեպնդելու գործում:
Կանանց իր բարեմաղթանքի խոսքն ասաց նաեւ փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանը: Նա առողջություն, անսահման սեր, ժպիտ ու երջանկություն մաղթեց բոլոր կանանց:
Շնորհավորանքի խոսքերին հաջորդեցին երաժշտական կատարումները եւ տոնական հյուրասիրությունը:
Տոնական օրն ավարտվեց Երեւանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում ,, Վերջին ծաղրածուն,, ներկայացման դիտումով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51