Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին ,,Տարազ-ֆեստ,, փառատոնի կազմակերպչական հարցեր

11.03.2014

Մայիսի 25-ին Թալին քաղաքում կայանալիք ,,Տարազ-ֆեստ,, փառատոնի կազմակերպման շրջանակում ՀՀ Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանն այցելեց Թալինի քաղաքապետարան, որտեղ կայացավ հանդիպում ՀՀ-ում Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթի, Հայրենիքի զարգացման նախաձեռնության հիմնադրամի (HDIF) կազմակերպության գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանի, ,,Դիիմ քոմյունիքեյշըն,, կազմակերպության տնօրեն Րաֆֆի Նիզիբլեանի, Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի, եւ այլոց հետ:
Քննարկվեցին փառատոնի կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, ստեղծվեցին կառուցվածքային հանձնախմբեր, կատարվեց աշխատանքի բաժանում եւ կազմվեց ժամանակացույց: Ճշգրտվեցին մարկետինգի, հասարակական կարգի պահպանման, հանրային ծառայության, ֆոնտերի հայթայթման, մշակույթի, մարզական խաղերի, ձեռքի աշխատանքի եւ տարազների հանձնախմբերի առաջիկա անելիքները: Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 15-ին՝ մարզպետարանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51