Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ,,Ընթերցանության օլիմպիադա 2014,,-ի մարզային փուլը

10.03.2014

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում կայացավ ,,Անտարես,, հրատարակչության կողմից նախաձեռնած ,,Ընթերցանության օլիմպիադա 2014,,-ի մարզային փուլը: Մասնակցում էր մարզի հանրակրթական դպրոցների 23 աշակերտ, ովքեր հաղթող էին ճանաչվել նախապես կայացած դպրոցական փուլում:
Մրցույթի մասնակից բոլոր աշակերտներն էլ լավ էին պատրաստվել, եւ հանձնաժողովի անդամների համար դժվար էր ընտրություն կատարել: Ուստի, հանձնաժողովի նախագահ, Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանի առաջարկությամբ առաջին փուլում ընտրվեց 5 լավագույն մասնակից, որոնց միջեւ էլ անցկացվեց կրկնակի լսում: Արդյունքում՝ հաղթող ճանաչվեցին Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտուհի Անի Մելքոնյանը, Աշտարակի Ս.Շահազիզի անվան հիմնական դպրոցի աշակերտ Գագիկ Խաչատրյանը եւ Ագարակի Տ.Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Սարգիս Մելքոնյանը: Օլիմպիադայի հանրապետական փուլում, որ կայանալու է ապրիլին, այս աշակերտները կներկայացնեն Արագածոտնի մարզը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51