Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

07.03.2014


Սիրելի կանա՛յք, շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ: Այս տոնը մենք նշում ենք մեծագույն սիրով, ակնածանքով ու երախտիքով:
Թանկագին մայրե՛ր, քույրե՛ր, տիկնա՛յք, դուք մեր կյանքը առաջ եք մղում ձեր լավատեսությամբ, անսահման նվիրվածությամբ եւ ոգեւորիչ ուժով: Անփոխարինելի է ձեր դերը ոչ միայն հայ օջախների ամրության եւ ընտանեկան ջերմության պահպանման, այլեւ՝ ապագա սերունդների դաստիարակության, պետականաշինության գործում, քաղաքական, հասարակական, գործարարության ոլորտներում:
Սիրելի կանա՛յք, ձեր հանդեպ մեր ունեցած սերն ու հարգանքը մեր մեջ կրում ենք մշտապես: Եվ Մարտի 8-ը լավագույն առիթ է այն արտահայտելու համար: Այդ վերաբերմունքը դրսեւորելու ենք մեկ ամիս շարունակ: Եւ մինչեւ ապրիլի 7-ը՝ Գեղեցկության ու մայրության օրը, չենք զլանալու վերստին մեծարելու ու գնահատելու ձեզ:
Շնորհավոր ձեր տոնը, թանկագի՛ն կանայք: Առողջությո՛ւն, երջանկությո՛ւն, մեծ հմա՛յք եւ անսպառ գեղեցկությո՛ւն ձեզ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51