Նորություններ
Ներդրումային ծրագրեր՝ Արտենիում 07.12.2013
Արագածոտնի մարզի Արտենի համայնքում հիմնանորոգումից հետո շահագործման հանձնվեց մշակույթի տունը, որտեղ տեղավորված են նաեւ երաժշտական դպրոցը, գրադարանը եւ կիրակնօրյա դպրոցը: Ծրագիրն իրականացվել է ,,Վորլդ Վիժն ինթերնեշնլ,, կազմակերպության ներդրմամբ եւ համայնքի համաֆինանսավորմամբ: Վերանորոգման գործընթացը սկսվել է ամռանը, որի արդյունքում շենքում կատարվել են ներքին հարդարման, բարեկարգման բոլոր աշխատանքները: Նշենք, որ կառույցի մի մասը վերանորոգվել էր 2011 թվականին: Մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ ՀՀ կառավարության հրատապ ծրագրով փոխվել էին տանիքն ու պատուհանները...
Արագածոտնի մարզի երեք համայնքում անցկացվեց լուսավորության համակարգ 06.12.2013
Արագածոտնի մարզի Թաթուլ, Զովասար եւ Աշնակ գյուղերում անց է կացվել փողոցային լուսավության համակարգեր: Դրանք իրականացվել են նոր, առաջավոր մեթոդներով, եւ յուրաքանչյուր համայնքում կարող է տարեկան տնտեսվել մոտ 3000 ԱՄՆ դոլար: Ծրագիրն իրականացվել է ,,Մաքուր ջուր և էներգիա,, եւ ,,Վորլդ Վիժըն,, կազմակերպությունների կողմից: Համայքները կատարել են իրենց համաֆինանսավորումը: Ծրագրի ավարտի առթիվ դեկտեմբերի 5-ին Թաթուլ համայնքում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: Ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, ներդրող կազմակերպությունների ներկայացուցիչնեըր, համայնքապետեր, գործարարներ:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 04.12.2013
Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման սահմանված կարգի համաձայն, ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 2013 թ. դեկտեմբերի 9-ին, ժամը 12.00-ին Արագածի տարածաշրջանի քաղաքացիների համար ընդունելություն կկազմակերպի Արագածի քաղաքապետարանում, դեկտեմբերի 10-ին, ժամը 12.00-ին՝ Ապարանի քաղաքապետարանում՝ Ապարանի տարածաշրջանի քաղաքացիների համար, դեկտեմբերի 11-ին, ժամը 12.00-ին՝ Թալինի համայնքապետարանում՝ Թալինի տարածաշրջանի բնակիչների համար: ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Կայացավ «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովը 03.12.2013
«Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովին մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության շուրջ երկու տասնյակ տարածաշրջանների պատվիրակություններ, որոնցից 9-ը ղեկավարում էին նահանգապետները, ինչպես նաեւ մեր երկրի պետական կառավարման, տարածքային մարմինների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ռուսական պատվիրակությունները նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 1-ին հանդիպումներ ունեցան մարզերում, համատեղ քննարկվեցին համագործակցության զարգացման հեռանկարները...

Մաստարայում տեղի ունեցավ Հովհաննես Մազմանյանի կիսանդրու բացման արարողությունը 30.11.2013
Արագածոտն մարզի Մաստարա համայնքում տեղի ունեցավ Ղարսի հերոսական պաշտպանության հրամանատար, գնդապետ Հովհաննես Մազմանյանի (Մազմանով) կիսանդրու բացման արարողությունը: Բացմանը ներկա էին կիսանդրու տեղադրման նախաձեռնողները` ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, , ,,Փյունիկ,, հիմնադրամի տնօրեն Լևոն Սարգսյանը, ինչպես նաեւ հյուրեր մայրաքաղաքից, այլ համայնքներից: Կիսանդրին տեղադրված է գյուղի սկզբնամասում...
Փոխանցումներ` հիմնադրամին 29.11.2013
Արագածոտնի մարզում ,,Հայաստան.. համահայկական հիմնադրամի հաշվին փոխանցումներըսկսվել են դեռեւս նոյեմբերի 28-ին կայացած հեռուստամարաթոնին նախորդող ժամանակաընթացքում: Նոյեմբերի 29-ի դրությամբ համայնքապետարանների կողմից արված բարեգործությունը կազմում է շուրջ 2 մլն. 644 հազար դրամ: 530 հազար դրամի չափով փոխանցումներ են կատարել առողջապահական համակարգի կազմակերպությունները: Հանրակրթական դպրոցների կողմից արված վճարումները կազմում են 1 մլն. 512 հազար դրամ: Հատկացումների մեջ իր մասնաբաժինն ունի մարզպետարանի աշխատակազմը, որը հիմնադրամին է նվիրել 400 հազար դրամ: Մարզի հիմնարկ-ձեռնարկությունների, անհատ անձանց կողմից հիմնադրամի հաշվին փոխանցումները շարունակվում են: