Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

30.04.2014


Սիրելի հայրենակիցնե՛ր, շնորհավորում եմ բոլորիս՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Տոն, որը սրտամոտ է յուրաքանչյուր հայի համար, քանզի բազմաթիվ հատկանիշների մեջ նա առանձնանում է իր աշխատասիրությամբ, ստեղծարար մտքով ու եռանդուն գործունեությամբ:
Տասնամյակներ շարունակ Մայիսի 1-ը մեզ համար եղել է յուրահատուկ տոն, երբ մեծարվել է աշխատավորը, գնահատվել են նրա աշխատանքային ձեռքբերումներն ու վաստակը: Մայիսմեկյան տոնակատարություններն այսօր մի փոքր այլ երանգ ու դրսեւորում ունեն, սակայն, նույնն է մնացել աշխատանքի հանդեպ սիրո ու փառաբանության արտահայտությունը:
Աշխատասեր ու հնարամիտ մեր ժողովորդն այսօր շարունակում է պահպանել իր ստեղծարար ոգին: Աշխատանքը նրա համար ոչ թե, սոսկ, գործունեության միջոց է, այլ՝ կենսակերպ, ապրելու նախապայման: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ կառավարության կողմից բազմաթիվ ու տարաբնույթ ծրագրեր են իրականացվում: Եվ դրանք բոլորն էլ մեկ ուղղվածություն ունեն. ամուր հիմք եւ նախադրյալներ ապահովել սեփական երկրում լիարժեք աշխատելու եւ արժանավայել ապրելու համար:
Սիրելի հայրենակիցնե՛ր, վերստին շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Առո՛ղջ եղեք, աշխատանքային եռուն կյանքով ապրե՛ք եւ վայելե՛ք ձեր աշխատանքի բերկրանքն ու երջանկությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51