Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի դպրոցականներն այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր

27.04.2014

Ապրիլի 26-ին Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանի 93 աշակերտ այցելեց ՀՀ Նախագահի նստավայր: Երեք մասից բաղկացած խմբերը ղեկավարում էին փոխմարզպետ Նունե Մովսիսյանը եւ այլ պատասխանատուներ:
Նախագահականում աշակերտների համար կազմակերպվեց շրջայց 13 դահլիճներում, որտեղ նրանք ծանոթացան կառույցի պատմությանը, իրազեկվեցին հետաքրքիր մանրամասների:
Այնուհետեւ ստացած տպավորությունների, ինչպես նաեւ իրավական գիտելիքների վերաբերյալ իրենց իմացության շուրջ աշակերտները գրեցին թեսթային աշխատանք, որտեղ դրսեւորվեց նրանց ինտելեկտուալ կարողությունը եւ այն արտահայտելու ունակությունները: Ի հիշատակ այցելության, աշակերները ստացան նվերներ:
Ծրագրի շրջանակում աշակերտները այցելեցին նաեւ Հովհաննես Թումանյանի տուն -թանգարան եւ պատմության թանգարան: Այստեղ եւս դպրոցականները հետաքրքիր ժամանց ունեցան եւ վերադարձան հարուստ տպավորություններով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11