Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետը ծաղիկներ դրեց Նորայր Սիսակյանի հուշարձանին

28.04.2014


Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց ակադեմիկոս Նորայր Սիսակյանին նվիրված միջոցառմանը: Այդ կապակցությամբ նա այցելեց Աշտարակի Ն. Սիսակյանի անունը կրող փողոցում գտնվող պուրակ, որտեղ տեղադրված է գիտնականի կիսանդրին: Քաղաքի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցն այստեղ կազմակերպել էր հավաքույթ՝ նվիրված անվանի գիտնականին:
Մարզպետը եւ մյուս հրավիրյաները, այդ թվում՝ ՀՀ ԳԱ անվանի գիտնականներ, դասախոսներ, ծաղիկներ դրեցին Սիսակյանի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին:
Այնուհետեւ հյուրերը եւ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները այցելեցին գիտնականի անվան թանգարան: Այստեղ պահվող անձնական իրերը, լուսանկարները, փաստագրական նյութերն ու հրատարակությունները մեծ գիտնականի եւ նրա ընտանիքի մասին տեղեկություններ ու մանրամասներ պատմող լավագույն վկայություններ են, ինչին հետաքրքրությամբ ծանոթացան ներկաները:
Նորայր Սիսակյանի անվան դպրոցի տնօրեն Մարինե Սուքիասյանը տեղեկացրեց, որ այս օրերին իրենց դպրոցում ընթանում են Նորայր Սիսակյանին նվիրված օրեր, եւ նրա արձանին ու թանգարան այցելությունը այդ միջոցառումներից մեկն էր: Ծրագրի շրջանակում դպրոցում կազմակերպվեցին նաեւ դասախոսություններ, որոնք վարեցին Երեւանի պետական համալսարանի դասախոսները:
Սիսակյանական թեմայի շուրջ համալսարանի եւ դպրոցի համագործակցությունը շարունակական կլինի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24