Նորություններ
Մարզպետը մասնակցեց զոհված զինծառայող Էդվարդ Հայրապետյանի քառասունքի արարողությանը 29.04.2015
Ապրիլի 29-ին լրացավ մարտի 19-ին դիվերսիայի հետեւանքով զոհված ՊԲ զինծառայող Էդվարդ Հայրապետյանի մահվան քառասուն օրը: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց Մուղնի եւ մասնակցեց քառասունքի արարողությանը: Մարզպետը ծաղիկներ զետեղեց զինվորի շիշմին եւ իր զորակցությունը հայտնեց նրա ծնողներին, հարազատներին եւ պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում իր աջակցությունը ցուցաբերել Էդվարդի ընտանիքի անդամներին:
Համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին 29.04.2015
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ ապրիլի 29-ին Աշտարակի մշակույթի տանը տեղի ունեցավ Արա Գեւորգյանի ղեկավարած ուսանողների նվագախմբի համերգը: Այն ընդգրկված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մարզային միջոցառումների ծրագրի շրջանակում եւ կրում էր ,,Հիշում եմ եւ պահանջում,, խորագիրը: Ազգային նվագարաններից, լարային եւ փողային գործիքներից կազմված նվագախումբը երաժշտասեր հասարակությանը մատուցեց հայ կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործությունները` Արա Գեւորգյանի մշակմամբ: Առաջին անգամ հնչեց նաեւ նրա հեղինակած ,,Աշտարակ,, երգը,,...
• Ապրիլի 1-ին մարզպետն այցելել է Ծաղկահովիտ համայնք, որտեղ քննարկվել են խմելու ջրագծի հետ կապված հարցեր: • Ապրիլի 1-ին մարզպետն այցելել է Ծաղկաշեն համայնք, որտեղ մասնակցել է մեխանիզատորների եւ մանկավարժների գերդաստաններին նվիրված միջոցառմանը: • Ապրիլի 2-ին մարզպետն այցելել է Ն. Բազմաբերդ համայնք, որտեղ հանդիպում է ունեցել համայնքի ղեկավարության եւ բնակիչների հետ: • Ապրիլի 4-ին ՀՀ նախագահը եւ մարզպետը այցելել են Բյուրական, որտեղ մասնակցել են ,,Հեռանկարներ,, փառատոնի ակադեմիայի բացմանը...
Մարզպետի հովանավորությամբ նոր երգեր են ձայնագրվել 29.04.2015
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով նաեւ ղեկավարում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովը, հովանավորել է մարզում ստեղծագործող երգահաններին: Նրա աջակցությամբ գործիքավորվել եւ ձայնագրվել են Սարիբեկ Օվոյանի խոսքերով եւ Ռուզան Մանուկյանի երաժշտությամբ գրված ,,100-ամյա տարելիցին ընդառաջ,, եւ Աննման Շահբազյանի հեղինակած ,,Իմ հայրենիք,, երգերը...
Համերգ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մարզային միջոցառումների ծրագրի շրջանակում 28.04.2015
Ապրիլի 29-ին, ժամը 15.00-ին Աշտարակի մշակույթի տանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մարզային միջոցառումների ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ տեղի կունենա Արա Գեւորգյանի ղեկավարած ուսանողների նվագախմբի համերգը: Մարզպետարանը երաժշտասեր հասարակությանը սիրով հրավիրում է մասնակցելու կայանալիք համերգին:

Արագածոտնի մարզում շահագործման է հանձնվել նոր ժամանակակից սպանդանոց 28.04.2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այսօր Վարդենուտ համայնքում մասնակցել են նորակառույց սպանդանոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանակային գրասենյակի դաշտային ծրագրերի պատասխանատու Գերոլդ Բոդեկերը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը...


