Նորություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն նոյեմբերի 11-ին Արագածոտնի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով...
Աչքի անվճար հետազոտություն եւ բուժում` Արագածոտնի մարզում 05.11.2015
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 13-ը մարզում գործում է ,,Լույս հայի աչքերին,, ծրագիրը: Հայկական ակնաբուժության նախագծի անվճար ակնաբուժական այս ծրագրից մարզում օգտվում են Աշտարակի, Ապարանի, Թալինի եւ Ծաղկահովիտի տարածաշրջանների բնակիչները: Շրջիկ մեքենան տեղակայվում է համապատասխան բժշկական կենտրոններում, որտեղ մասնագետները իրականացվում են հետազոտություններ, անհրաժեշտութփյան դեպքում կատարում վիրահատություններ...
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հոկտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին 05.11.2015
Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ.հոկտեմբեր ամսին գրանցվել է 115 ծնունդ: Նրանցից 53-ը աղջիկ է, 62-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 34 երեխա՝ 11 աղջիկ, 23 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 28 աղջիկ, 23 տղա՝ ընդամենը 51 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 13 աղջիկ, 10 տղա, ընդամենը` 23 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 7 ծնունդ` 1 աղջիկ, 6 տղա:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովին 04.11.2015
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նոյեմբերի 3-ին մասնակցեց Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովին: Նա ղեկավարում էր համաժողովին մասնակցող մարզի պատվիրակությունը: Համաժողովն անցկացվում է «Հայաստան-Ռուսաստան,, Եվրասիական տնտեսական միություն. միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» խորագրի ներքո...

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 1-ին այցելեց անվանի գրող Պերճ Պռոշյանի` մարզկենտրոն Աշտարակում գտնվող տուն-թանգարան: Կայացավ գրող, նկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանի «Աշնանային Հայաստանի գույների արտացոլումը Ա. Ավագյանի աշխատանքներում» ցուցահանդեսի բացումը, որը նվիրված է արվեստագետի 75-ամյա հոբելյանին...

Հոկտեմբերի 30-ին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Դեսպանի հետ ժամանել էին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության գործերի հանձնակատար Նադյա Լիխտենբերգերը, Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգը եւ ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության հարցերի պատասխանատու Անահիտ Ազատյանը...