Նորություններ

Դպրոցներում հնչեց Վերջին զանգը 27.05.2016
Արագածոտնի մարզի 119 հանրակրթական դպրոցում մայիսի 27-ին հնչեց Վերջին զանգը: 2015-2016 ուսումնական տարում, ընդհանուր առմամբ, հիմնական դպրոցն ավարտում է 1289, միջնակարգը` 1146, ավագը` 270 աշակերտ: Բոլոր դպրոցներում կազմակերպվեցին հանդիսություններ, որոնց ներկա էին մարզպետարանի ներկայացուցիչները: Նրանք շրջանավարտներին փոխանցեցին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորանքը` ուղղված շրջանավարտներին, ուսուցիչներին եւ ծնողներին: Ձեւավորված ավանդույթի համաձայն, Վերջին զանգի արարողությունը զուգորդվեց Վերջին դասով, որին թե՛ աշակերտները, թե՛ նրանց ուսուցիչները, եւ թե՛ հյուրերը մասնակցեցին առանձնակի հուզականությամբ եւ ջերմությամբ...
Սիրելի՛ շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ, շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցական ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ: Տոնական այս օրը գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվել: Կրթօջախներում վերջին դասի հետ հնչում է վերջին զանգը, որի ղողանջները ուղեկցելու են ձեզ ողջ կյանքի ընթացքում` հաճելի հիշողություններ պարգեւելով աշակերտական անհոգ ու մտերմիկ կյանքի, դասընկերների, սիրելի ուսուցիչների մասին: Բնական է այն հուզմունքը, որով համակված` դուք հրաժեշտ եք տալիս հարազատ դպրոցին, ուսուցիչներին եւ համադասարանցիներին: Դուք ավարտում եք ձեր կյանքի կարեւոր փուլերից մեկը եւ մուտք եք գործում պատասխանատու մի շրջան...

Արագածոտնի դպրոցների տնօրենների խորհրդակցությանը մասնակցեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարը 25.05.2016
Մայիսի 25-ին կայացավ Արագածոտնի հանրակրթական դպրոցների տնօրենների տարեվերջյան խորհրդակցությունը, որին մասնակցում էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Ողջունելով ներկաներին, մարզպետ Գաբրիել Գյոզալյանն անդրադարձավ նախորդ խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերին եւ իր կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին: Նա նշեց, որ որոշակի շտկումներ են կատարվել տարիֆիկացիաների եւ բյուջեների կազմման, ինչպես նաեւ աշակերտների տեղաշարժերի, մանկավարժների դասաբաշխման գործընթացների մեջ...
Ուժեղ քամին վնասներ է պատճառել 23.05.2016
Մայիսի 23-ին, կեսօրից հետո ուժեղ քամի է գրանցվել Արագածոտնի մարզում, որն ուղեկցվել է անձրեւաբեր տեղումներով: Մարզայհին փրկարարական վարչությունից տեղեկացրին, որ ահազանգեր են ստացվել Թալին, Ուջան, Ավան համայնքներից, որտեղ հիմնականում վնասվել են շինությունների տանիքներ: Մասամբ վնասվել են Աշտարակ քաղաքի հոսանքի լարերը: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով քամու պատճառած վնասի չափերը ճշգրտվում են:
Արագածոտնի մարզպետարանը եւ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը երկրորդ տարին անընդմեջ անցկացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար ,, Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ,, մրցույթը: Մայիսի 19-ին Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցում կայացավ մրցույթի մարզային փուլը, որին մասնակցում էին Աշտարակի, Ապարանի և Թալինի տարածաշրջանների այն նախադպրոցական հիմնարկները, որոնք տարածքային փուլերում գրավել էին 1-ին և 2-րդ հորիզոնականները...
Շնորհակալագրեր` ԼՂՀ ՊԲ-ից 18.05.2016
Ապրիլյան պատերզամի առաջին իսկ օրերից Արագածոտնի մարզը բոլոր ոլորտներում իր աջակցությունն է ցուցաբերել ռազմական գործողություններին մասնակից ուժերին: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը համակարգում է բոլոր համայնքների, կրթական, առողջապահական, հասարակական, մարզային ենթակայության կազմակերպությունների, անհատ բարերարների կողմից իրականացվող նախաձեռնությունները: Իրականացված աշխատանքները գնահատանքի են արժանանում Արցախի հանրապետության կառավարության, Պաշտպանության բանակի ղեկավարության կողմից: ԼՂՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանի կողմից մարզպետին է ուղարկվել շնորհակալագիր, որտեղ շնորհակալություն է հայտնվում համայնքների ղեկավարների կողմից մայիսի 6-ին ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայողներին անհրաժեշտ պարագաներով ապահովելու համար:


