Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կկայանա ՀՀ Արագածոտնի մարզի խորհրդի նիստ 19.12.2015

Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.00-ին Արագածոտնի մարզպետարանում կայանալու է մարզխորհրդի նիստ` հետևյալ օրակարգով` 1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2015 թվականի տարեվերջյան տեղեկատվությունը մարզում կատարված աշխատանքների, մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի, զարգացման ծրագրերի ընթացքի և հետագա անելիքների մասին: 2. Հայտարարություններ 3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի շնորհավորական խոսքը մարզխորհրդի անդամներին` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 18.12.2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ Արագածոտնի մարզ կատարելիք այցի շրջանակում, դեկտեմբերի 19-ին, ժամը 11:15-ին մարզպետարանում կկազմակերպվի քաղաքացիների ընդունելություն: Այն անձինք, ովքեր հարցեր, առաջարկներ, դիմումներ կամ բողոքներ ունեն կապված ՀՀ արդարադատության նախարարի իրավասություններին առնչվող ոլորտների հետ, նշված ժամին կարող են լինել մարզպետարանում՝ նախարարի հետ հանդիպելու և խնդիրները ներկայացնելու նպատակով:

Ուջանի մանկապարտեզը կջեռուցվի արևային էներգիայով

Ուջանի մանկապարտեզը կջեռուցվի արևային էներգիայով 17.12.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը դեկտեմբերի 17-ին Ուջանում մասնակցեց մանկապարտեզում տեղակայված արևային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման համակարգի գործարկմանը: Այն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում: Հանդիսավոր արարողությանը Ներկա էին նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի ղեկավարները, համայնքի բնակիչները...

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում նոյեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին 07.12.2015

Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ.նոյեմբեր ամսին գրանցվել է 59 ծնունդ: Նրանցից 25-ը աղջիկ է, 29-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 21 երեխա՝ 6 աղջիկ, 15 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 9 աղջիկ, 4 տղա՝ ընդամենը 13 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 6 աղջիկ, 7 տղա, ընդամենը` 13 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 7 ծնունդ` 4 աղջիկ, 3 տղա:

Մարզի բոլոր ճանապարհները բաց են 01.12.2015

Ձմռան առաջին օրը Արագածոտնի մարզի լեռնային տարածաշրջաններում տեղումներն արտահայտվել են ձյան տեսքով: Թալինի, Ապարանի, Արագածի այն համայնքներում, որտեղ ձյունը առավել զգալի է եղել, համապատասխան գործողություններ են իրականացվել ճանապարհների երթեւեկությունը ապահովելու համար: Հանրապետական, մարզային նշանակության ճանապարհները անհրաժեշտության դեպքում մաքրվել են, ցանվել է աղ եւ ավազ: Արդյունքում` ողջ օրվա ընթացքում մարզի բոլոր բաց են եղել, եւ խնդիրներ չեն առաջացել:

Մարզպետ Սարգիս Սահակյան.  Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը օրախնդիր է

Մարզպետ Սարգիս Սահակյան. Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը օրախնդիր է 27.11.2015

Նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Արագածոտն մարզի համար աննախադեպ են վերջին` 6-7 տարիները: Այն ժամանակաշրջանը, երբ ղեկավարել է երկրի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Կենսագործունեության բոլոր բնագավառներում ակնհայտ են ձեռքբերումները, որոնցով պայմանավորված է մարզի կարեւորագույն տեղը հանրապետության ընդհանուր առաջընթացի մեջ: Ասածս հաստատեմ փաստերով: Հանրակրթական 119 դպրոցներից 97-ն այսօր հիմնովին վերանորոգված կամ նորակառույց են, ապահովված են նորագույն սարքավորումներով, ժամանակակից գույքով, համակարգչային դասասենյակներով, մարզական եւ հանդիսությունների դահլիճներով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50