Նորություններ

Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24.04.2016
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Արագածոտնի մարզի ներկայացուցիչները ապրիլի 24-ին այցելեցին Երեւանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակին: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, մարզային կառույցների ղեկավարները, մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաները, ստորաբաժանման ղեկավարները, ողջ աշխատակազմը բարձրաձան Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակներ եւ ծաղիկներ տեղադրեցին անմար կրակին՝ իրենց ձայնը միացնելով ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի ոգեկոչմանը նվիրված երթի բազմահազար մասնակիցներին: Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հիշատակի եւ ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան մարզի կրթական, մշակութային օջախներում, քաղաքային եւ գյուղական համայնքներում...

Սիրելի’ հայրենակիցներ, ապրիլի 24-ին համայն հայությունը՝ հայրենիքում եւ սփյուռքում, գլուխ է խոնարհում ցեղասպանության զոհ դարձած մեր միլոնավոր նահատակների հիշատակի առջեւ: 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրագործված այդ ոճիրը ոչ միայն ժամանակին չկանխվեց քաղաքակիրթ մարդկության կողմից, այլեւ չճանաչվեց ու չդատապարտվեց` այդպիսով հիմք դառնալով հետագայում նոր ցեղասպանությունների կրկնության: Այսօր առավել, քան երբեւէ օրհասական է դառնում ցեղասպանությունների կանխմանն ուղղված միջազգային քաղաքական կամքի դրսեւորման անհրաժեշտությունը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի այցը ՀՀ Արագածոտնի մարզ 22.04.2016
Ապրիլի 22-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տեղակալ Կարեն Իսախանյանի, տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ աշխատանքային այցով եղավ Արագածոտնի մարզում: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց Ծաղկահովիտ եւ Ապարան համայնքներ, հանդիպեց տեղի համայնքների ղեկավարների հետ: Մարզպետն ընդհանուր գծերով ներկայացրեց համայնքների նկարագիրը, առկա հիմնախնդիրները: Հիմնական հարցերից մեկը համայնքների խոշորացման ծրագրի նկատմամբ համայնքապետերի կարծիքն ու տրամադրվածությունն էր...
ՏԻՄ ընտրություններ` Թալինում եւ Վ. Սասնաշենում 19.04.2016
Ապրիլի 17-ին ՀՀ Արագածոտի մարզում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օր էր: Թալին քաղաքում կայացան քաղաքապետի եւ ավագանու, իսկ Վ. Սասնաշենում` համայնքապետի ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, երկու համայնքներում էլ ղեկավարներ են ընտրվել գործող համայնքապետերը: Թալինում Սարգիս Արամյանի օգտին քվեարկել է 1993, նրա մրցակիցներ Տիգրան Հարությունյանի օգտին` 1036, Գուրգեն Գրիգորյանի օգտին` 168 ընտրող: Վ. Սասնաշենում Անդրանիկ Պողոսյանին կողմ է քվեարկել 170, մյուս թեկնածու Ստեփան Հովհաննիսյանին` 62 ընտրող...
Կայացավ քաղաքացիների ընդունելություն 15.04.2016
Ապրիլի 15-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդհանուր առմամբ, ընդունելությանը ներկայացավ 17 քաղաքացի: Նրանցից մեծ մասը դրամական աջակցության դիմում ունեին, ովքեր նաեւ անձնական բնույթի այլ հարցեր ներկայացրին: 14 քաղաքացու տրվեց ֆինանսական օգնություն` ընդհանուր առմամբ, 395 հազար դրամի չափով: Աշխատանքային, հողային, առողջական, անձնական բնույթի հարցերի կապակցությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ, կատարվեցին պարզաբանումներ:
Սատարում են զոհվածների ընտանիքներին 15.04.2016
Շարունակվում է Արցախի շփման գծում ծավալված մարտական գործողություններում հերոսաբար մարտիրոսված զինվորների ընտանիքների հանդեպ ուշադրությունն ու անհրաժեշտ աջակցությունը պետական մարմինների, տարբեր կազմակերպությունների, անհատ անձանց կողմից: Հերոսաբար իր կյանքը զոհած արտաշավանցի Քյարամ Սլոյանի ընտանիքը նրանցից մեկն է, որին ապրիլի 15-ին ցուցաբերվեց հերթական ուշադրությունը: Ընտանիքին տրամադրվեց հյուրասենյակի կահույք, մանկասայլակ, սնունդ, անհրաժեշտ այլ պարագաներ...