Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապրիլյան պատերազմում զոհված Ռաֆիկ Հակոբյանի ընտանիքին հատկացվել է գումար` բնակարան ձեռք բերելու նպատակով

08.10.2016

ՀՀ պաշտպանության նախարարությունում գործող   հաշմանդամ դարձած զինծառայողներին եւ զոհված /մահացած/ զինծառայողների ընտանիքներին, նրանց հավասարեցված անձանց անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրող հանձնաժողովի  որոշմամբ Արագածոտնի մարզի Ապրիլյան  պատերազում զոհված, կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանի ընտանիքին հատկացվել է 3.618.000 դրամ: Գումարը ընտանիքին տրամադրվել է` բնակարան ձեռք բերելու նպատակով: 
Արագածոտնի մարզը Ապրիլյան պատերազմում 3 զոհ է տվել. ժամկետային զինծառայողներ` կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանը, վարդաբլուրցի Միշա Աղաջանյանը եւ արտաշավանցի Քյարամ Սլոյանը, որոնց հիշատակը ըստ արժանվույն է հարգվում եւ պահպանվում մարզում:
Զոհված զինվորների ընտանիքները մշտապես գտնվում են մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ինչպես նրանց, այնպես էլ զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին պարբերաբար ընդունում է մարզպետ Գաբրիել Գյոզալյանը եւ հնարավորինս աջակցում նրանց հուզող տարաբնույթ հարցերի լուծմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51