Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախապատրաստվում են ջեռուցման շրջանին

12.10.2016

Արագածոտնի մարզում գործող հանրակրթական դպրոցներում սկսվել են ջեռուցման շրջանի նախապատրաստության աշխատանքները: Մարզի 118 դպրոցներից մեծ մասն ունեն ջեռուցման լոկալ համակարգ, որոնք աշխատում են բնական գազով, էլեկտրաէներգիայով կամ հեղուկ վառելիքով:
Նախապատրաստական լրացուցիչ աշխատանք են պահանջում հատկապես այն դպրոցները, որոնք ջեռուցվում են անհատական վառարաններով: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ ներկայումս ճշգրտվում են դպրոցներում ջեռուցման համար անհրաժեշտ հեղուկ վառելիքի քանակությունը, իրականացվում են դրանց ներկրման հետ կապված կազմակերպչական աշխատանքները:
Նշենք, որ մարզի բնակլիմայական պայմաններից ելնելով,ջեռուցումը դպրոցներում միասնական ժամանակաընթացքում չի իրականացվում: Բարձր լեռնային գոտում գտնվող Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններում այն սկսվում է  նոյեմբերի 1-ից, իսկ նախալեռնային գոտում` նոյեմբերի 15-ից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34