Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելեց Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններ

11.10.2016

Հոկտեմբերի 11-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններ: Նա եղավ Նորաշեն, Ալագյազ եւ Վարդենիս համայնքներում:
Նորաշեն համայնքում մարզպետը մասնակցեց 1834 թվականին կառուցված Սուրբ Աստցածածին եկեղեցու` վերանորոգումից հետո վերաբացման եւ վերաօծման արարողությանը: Նա հանդիպեց բնակիչներին, լսեց նրանց անհանգստացնող խնդիրները, որոնք հիմնականում սոցիալական ուղղվածություն ունեին:Մարզպեոտը խոստացավ հնարավորինս աջակցել եւ օգտակար լիներ նրանց:
Հաջորդ կանգառը Ալագյազ համայնքում էր ու նա այցելեց դպրոց ուսումնասիրեց հիմնանորոգվող շենքի աշխատանքների ընթացքը: Ի դեպ, ծրագրին իրականացվում է զարգացման ծրագրերի հիմնադրամի կողմից եւ նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ:
Վարդենիսի համայնքում Գաբրիել Գյոզալյանը ծանոթացավ դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքներին: Այստեղ շինարարական ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով` քաղաքաշինության նախարարության պատվերով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51