Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղադրվում են նոր հակակարկտային կայաններ

12.10.2016

Արագածոտնի մարզում շարունակվում են իրականացվել նոր հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքները: Դրանց անհրաժեշտությունը զգացվեց առանձնապես այս տարվա ամռանը` հուլիսի 3-ին, հուլիսի 10-ին եւ օգոստոսի 3-ին տեղի ունեցած աննախադեպ կարկտահարությունից հետո:
Ի թիվս տուժած տնտեսություններին ցուցաբերվող այլ աջակցության, մարզպետ Գաբրիել Գյոզալյանի նախաձեռնությամբ հետամուտ են համայնքներում նոր հակակարկտային կայանների տեղադրման գործընթացին: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մարզին հատկացվել է 7 նոր հակակարկտային կայան: Դրանցից 4-ը տեղադրվել է Կարբի եւ Օհանավան համայնքներում: Առաջիկայում կայաններից 1-ը մեկը կտեղադրվի Սասունիկում, 2-ը` Աշտարակ քաղաքում:
Այսպիսով մարզում հակակարկտային կայանների թիվը կդառնա 69-ը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14