Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Հովսեփ Նալբանդյանի գրքի շնորհանդեսը

10.10.2016

Մարզպետարանի դահլիճում կայացավ ամերիկահայ բանասեր-գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանի ,, Սիրո մատյան,, գրքի շնորհանդեսը: Հեղինակի հետ հյուրընկալվել էին բանաստեղծ, հրապարակախոս, նկարիչ, ՀՀ մշակույթի ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը, ամերիկահայ բանաստեղծուհիներ Ագնեսա Գեւորգյանը եւ Հռիփսիմեն, գրող, երգահան Արսեն Համբարյանը, բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը, երգչուհի Գայանե Ներսիսյանը:
Ներկայացնելով Հովսեփ Նալբանդյանին, մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը նշեց, որ ,,Սիրո մատյանը,, հեղինակի 16-րդ գիրքն է: Ինչպես նախորդները, այս մեկն էլ գրված է հայրենասիրական մեծ ներշնչանքով` համեմված սիրո քնարական ելեւէջներով, լավատեսությամբ եւ մարդասիրությամբ:
Հեղինակի եւ նրա ստեղծագործական գործունեության մասին խոսեցին ներկաները: Հնչեցին երաժշտական կատարումներ:
Մեծարանքի համար իր շնորհակալական խոսքը հղեց Հովսեփ Նալբանդյանը եւ իր հեղինակած գիրքը նվիրաբերեց մարզի գրադարաններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51