Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2016

Սիրելի’ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ` Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մեր երկրի տոնացույցի մեջ բազմաթիվ մասնագիտական տոներ կան: Դրանց մեջ Ուսուցչի օրը առանձնանում է նրանով, որ այն մենք բոլորինս ենք համարում, ընկալում իբրեւ համապետական տոն:
Մենք առանձնակի ակնածանքով ենք վերաբերում ուսուցիչներին` յուրաքանչյուրս այդ կերպարի մեջ տեսնելով մեր առաջին ուսուցչին, դեպի գիտելիքների աշխարհն ուղեկցող մեր սիրելի մանկավարժներին:
Դուք ձեր իմաստնությամբ ու բարությամբ, համբերատարությամբ ու անձնուրացությամբ կրթում ու դաստիարակում եք մատաղ սերնդին` նրանց փոխանցելով ձեր գիտելիքներն ու հմտությունները, ձեր մեծ հոգու մի մասնիկը:
Որքան էլ դժվար ու պատասխանատու լինի ձեր գործը, միեւնույն է, դուք այն կատարում եք անսահման սիրով ու նվիրվածությամբ: Այսօր այն օրն է, երբ մենք այդ ամենի համար մեր գնահատանքն ու երախտիքն ենք արտահայտում:
Սիրելի’ ուսուցիչներ, կրկին շնորհավորում եմ ձեզ: Մաղթում եմ առողջություն, խաղաղություն, հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ ձեր դժվարին, բայց պատվաբեր ու շնորհակալ գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51