Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը 06.02.2018

Փետրվարի 6-ին կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը: Հանձնաժողովի անդամներից բացի, նիստին մասնակցում էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուներ, հաշմանդամությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ներառական դպրոցների տնօրեններ.....

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հունվար ամսին գրանցված ծնունդների մասին 05.02.2018

Արագածոտնի մարզի ծննդատներում 2018 թ.հունվար ամսին գրանցվել է 40 ծնունդ: (նախորդ ամսին այդ թիվը 62 էր): Նրանցից 16-ը աղջիկ է, 24-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 19 ծնունդ՝ 8 աղջիկ, 11 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 12 ծնունդ, 4 աղջիկ, 8 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 6 ծնունդ, 3 աղջիկ, 3 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 3 ծնունդ, 1 աղջիկ, 2 տղա:

Արագածոտնի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Արագածոտնի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 02.02.2018

Փետրվարի 2-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ ընդունելության համար ցուցակագրված քաղաքացիներից ներկայացավ 19-ը: Նրանցից 4-ի դիմումները սոցիալական, կենցաղային, աշխատանքային բնույթի էին: Մյուսները դրամական աջակցության խնդիր ունեին: Բարձրացրած յուրաքանչյուր հարցին մանրամասն ծանոթանալով, Աշոտ Սիմոնյանը հանձնարարականներ տվեց` դրանց հնարավորինս սեղմ ժամկետներում եւ սպառիչ լուծում տալու համար: Բավարարվեցին նաեւ 15 քաղաքացու դիմումները՝ դրամական օգնության վերաբերյալ: Մարզպետի մոտ հաջորդ ընդունելությունը կկայանա փետրվարի 9-ին:

      Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը 31.01.2018

Հունվարի 31-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, մարզպետի օգնականների եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ներկայացվեցին տարվա առաջին ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, որոնք բխում են ՀՀ վարչապետի, կառավարության, նախարարությունների կողմից ստացված հանձնարարականներից, գրություններին տրվող պատասխաններից: Առանձնակի քննարկում եղավ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կապակցությամբ....

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի  ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ 27.01.2018

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ: Հունվարի 28-ը մեր երկրի տոնացույցում հիշատակվում է իբրեւ Բանակի օր: Տոն, որը խորհրդանշական է եւ իր մեջ պարունակում է հայրենասիրության, ազատատենչության եւ անկախության նվիրական գաղափարները: 1992թ. հունվարի 28-ին մեր երկրի Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Բանակը մեր պետության անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումներից է, որով, հիրավի, հպարտանում ենք.......

Եթե ուզում ենք լավ ապրել, յուրաքանչուրս ասելիք եւ անելիք ունենք. Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ասուլիսը

Եթե ուզում ենք լավ ապրել, յուրաքանչուրս ասելիք եւ անելիք ունենք. Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ասուլիսը 26.01.2018

Հունվարի 25-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ասուլիս էր հրավիրել, ուր լրատվամիջոցներին ներկայացրեց 2017 թվականի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի կողմից կատարված աշխատանքները՝ միաժամանակ խոսելով 2018 թվականին պլանավորված ծրագրերի մասին: -Կարծում եմ, որ հիմքը ճիշտ դնելով եւ գործընթացը լավ սկսելով, մենք կունենանք ավելի շոշափելի արդյունքներ,-ասաց մարզպետը: Այս առումով նա բավականին դրական նախադրյալ համարեց 2017 թվականին սկսված այն բարեփոխումները, որոնք տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման առումով կառավարությունը ծրագրել էր եւ ըստ ժամանակացույցի իրականացրեց

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 15:47:51