Նորություններ

Հուլիսի 23-28-ը Ծաղկաձորում անց է կացվում ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, միջոցառման հանրապետական փուլը: Արագածոտնի մարզից մրցույթին մասնակցում է մարզային փուլում լավագույն արդյունքներ գրանցած 12 ընտանիք՝ Ապարանից, Կարբիից. Արագածավանից, Աշտարակից եւ Թալինից: Մեկ ընտանիք մարզը կներկայացնի նաեւ հաշմանդամություն ունեցող ընտանիքների մրցապայքարում: Ծաղկաձոր մեկնելուց առաջ մարզական ընտանիքներին ընդունեց մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Մարզպետը շնորհավորեց նրանց՝ մրցույթի մարզային փուլում հաղթելու եւ հանրապետական մրցույթին մասնակցելու համար.........
Տեղեկացում համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 21.07.2018
2018 թվականի հուլիսի 27-ին ժամը 15:00-ին Ալագյազի համայնքապետարանում տեղի կունենա Ալագյազ համայնքի ավագանու հերթական նիստը: 2018 հուլիսի 27-ին ժամը 11:00-ին Արագածավանի համայնքապետարանում տեղի է ունենալու Արագածավան համայնքի ավագանու հերթական նիստը: 2018 հուլիսի 28-ին ժամը 11:00-ին Իրինդի համայնքապետարանում տեղի է ունենալու Իրինդ համայնքի ավագանու հերթական նիստը:

Բյուրականում մեկնարկեց համա-Հ․Մ․Ը․Մ․-ական 11-րդ բանակումը 20.07.2018
ՅՀուլիսի 19-ին Բյուրականում մեկնարկեց «Պատվաբեր անցյալեն` հաղթական ապագա» խորագրով Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ բանակումը, որին մասնակցում են աննախադեպ թվով սկաուտներ: Բանակման բացման արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Դրոշի արարողությունից հետո 10-օրյա բանակումը համարվեց բացված։ Հ․Մ․Ը․Մ-ի մեծ ընտանիքի անունից՝ միության Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը հուշանվերներ փոխանցեց նախարարին եւ մարզպետներին..........

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 20.07.2018
Հուլիսի 20-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Մասնակցեց 25 քաղաքացի՝ Կոշ, Ոսկեվազ, Սասունիկ, Բյուրական, Կաթնաղբյուր, Ուջան, Մաստարա համայնքներից, Աշտարակ, Թալին եւ Ապարան քաղաքներից, Արագած, Ձորագլուխ, Գեղարոտ, Եղիպատրուշ բնակավայրերից: Մասնակիցներից 12-ը մարզպետին դիմեց աշխատանքային, սոցիալական, առողջական եւ անձնական բնույթի այլ հարցերով: Ծանոթանալով բարձրացված խնդիրներին՝ Աշոտ Սիմոնյանը համապատասխան պարզաբանումներ կատարեց...........

Ոռոգման խնդիրը ուշադրության կենտրոնում է 19.07.2018
ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը հուլիսի 18-ին աշխատանքային այցելություն կատարեցին Արագածոտնի համայնքներ եւ ծանոթացան ոռոգման գործընթացի խնդիրներին: Առաջին հանդիպումը կայացավ Արագածավանում: Համայնքը միավորված է եւ իր մեջ ներառում է նաեւ Արտենի, Գետափ, Լուսակն բնակավայրերը: Ոռոգումն այստեղ իրականացվում է Ախուրյանի ջրամբարից: Կայացավ հանդիպում համայնքապետի, վարչական ղեկավարների, ինչպես նաեւ բնակիչների հետ: Քննարկվեցին ոռոգման հետ կապված մի շարք խնդիրներ........

Այցելություն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալինի տարածաշրջան 19.07.2018
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման, շինարարական աշխատանքների ընթացքի, առաջիկա ծրագրերի եւ անելիքների քննարկման նպատակով կայացավ այցելություն Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջան: Հանդիպմանը մասնակցում էին Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մի շարք համայնքների ղեկավարներ ու պատասխանատուներ: Նախարարը եւ մյուս պատասխանատուները ներկայացրին ծրագրի մանրամասները, պատասխանեցին լրագրողների հարցերին.........