Նորություններ

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 17.08.2018
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ օգոստոսի 17-ին: Մասնակցեց 28 քաղաքացի՝ Կոշ, Ապարան, Բյուրական, Ծաղկահովիտ, Կարբի, Օհանավան, Լեռնարոտ, Մաստարա, Նոր Եդեսիա, Ակունք, Կաքավաձոր, Ուջան, Թաթուլ, Պարտիզակ, Ղազարավան համայնքներից, Թալին եւ Աշտարակ քաղաքներից: Մասնակիցներից 10-ը մարզպետին դիմեց առողջական, աշխատանքային, հողային, բնակարանային, սոցիալական եւ անձնական այլ հարցերով: Լսելով քաղաքացիներին՝ Աշոտ Սիմոնյանը դրանց ընթացք տալու համար համապատասխան հանձնարարականներ տվեց.....

Ներկայացվեցին պետական օժանդակության ծրագրերը 16.08.2018
Օգոստոսի 16-ին Արագածոտնի մարզպետարանում անցկացվեց պետական օժանդակության ծրագրերին նվիրված սեմինար-խորհրդակցություն՝ համայնքների ղեկավարների, մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը եւ հողերի օգտագործման եւ մելիորացիայի վարչության մելիորացիայի բաժնի պետ Դավիթ Մեջլումյանը տեղեկացրին, որ 2018 թվականի հունվարի 1-ից իրականացվում են «Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ......

Մարզպետն այցելեց Կարբիի պտղատու ինտենսիվ այգիներ 15.08.2018
Օգոստոսի 15-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Կարբիի պտղատու ինտենսիվ այգիներ: Նա տեղեկացավ, որ 16 հեկտար հողատարածք զբաղեցնող այգիները նորատունկ են: 2017 թվականին հիմնվել են 10 հեկտար խնձորի, իսկ այս տարի ՝ 6 հեկտար ծիրանի այգիներ: Խնձորի այգին այս տարի արդեն բերքատու է, եւ 1 հեկտարից ակնկալվում է մոտ 25-30 տոննա խնձոր: Այգիներն, ըստ էության, ապահովագրված են բնական աղետներից, քանի որ պաշտպանված են կարկտապաշտպան ցանցով եւ սնուցվում են ոռոգման կաթիլային համակարգով: Մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները հետեւողական աշխատանք են տանում ինտենսիվ այգիների ընդլայնման ուղղությամբ.....

Աշխատանքային խորհրդակցություն՝ Աշոտ Սիմոնյանի մոտ 15.08.2018
Օգոստոսի 15-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվեցին ՀՀ կառավարությունից ստացված գրություններին եւ ՏԿԶ նախարարությունում կայացած խորհրդակցությունների արձանագրություններից բխող հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով նախորդ խորհրդակցության ժամանակ իր կողմից տրված հանձնարարականներին՝ Աշոտ Սիմոնյանը կարեւորեց սեփական եկամուտների հավաքագրման պատշաճ կատարումը: Նա հանձնարարեց պարբերաբար հանդիպումներ կազմակերպել համայնքներում, արդյունքների ամենօրյա մոնիտորինգ իրականացնել եւ սեփական եկամուտների հավաքագրման աճի երաշխիքներ ապահովել........

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 14-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ողջունելով գործընկերներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարներ-մարզպետներ ձևաչափով խորհրդակցությունների արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և հավելել, որ պարբերական աշխատանքային խորհրդակցությունները խթան են հանդիսանում առկա հիմնախնդիրների արագ և հասցեական լուծման գործում..........

Սիրելի´ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ: 1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Ի թիվս աշխարհի առաջավոր երկրների, Հայաստանի Հանրապետությունում տոնը նշվում է մեծագույն սիրով, ապագայի հանդեպ հավատով ու լավատեսությամբ: Հայոց պատմության բոլոր ժամանակներում հայ երիտասարդությունը իր ներուժն ու գիտելիքները մշտապես օգտագործել է՝ ի շահ երկրի զարգացման եւ հզորացման: Սիրելի՛ երիտասարդներ, մեր երկրի ապագայի հիմնաքարը դուք եք........