Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Արագածոտնի մարզի Ագարակ համայնք` մասնակցել վերջինիս վերածննդի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Կառավարության ղեկավարը նախ մասնակցել է կարի ֆաբրիկայի բացմանը: Այն հիմնվել է գործարար Հրաչյա Պողոսյանի կողմից: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործարարների միջև վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման մասնակիցներից մեկն է: Պողոսյանն արձագանքելով վարչապետի կոչին` նոր ներդրումների արդյունքում հարազատ Ագարակ համայնքում հիմնել է կարի ֆաբրիկան` ստեղծելով գրեթե երեք տասնյակ նոր աշխատատեղ: Այժմ ընթացքի մեջ են ֆաբրիկայի նոր արտադրամասի կառուցման աշխատանքները.....

Ուղերձ՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ 05.10.2018
Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում ենք ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ: Մեր ժողովուրդն այս տոնն ավանդաբար նշում է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով: Դարավոր պատմության ընթացքում ուսուցիչը միշտ էլ ամենապատվավոր ու հարգալից տեղն է զբաղեցրել հասարակական կյանքում: Ձեր գործունեությունը վճռորոշ դեր եւ ռազմավարական նշանակություն ունի մարդու, ժողովրդի, պետության կյանքում: Մանկավարժ լինելն ինքնին յուրահատուկ վերաբերմունք ու ձիրք է պահանջում, առանձնահատուկ հոգեբանություն եւ նվիրում, բարոյական պատասխանատվություն ժողովրդի ապագայի եւ երկրի վաղվա օրվա հանդեպ.......

Պատվոգրեր՝ ,,Բաց դռների օրեր,, ծրագրի կազմակերպիչներին 05.10.2018
Ֆրեզնոյում ՀՀ Հյուպատոսության հովանավորությամբ Աշտարակի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 1-5-ը իրականացվեց ,,Բաց դռների օրեր,, ծրագիրը: Օրեր շարունակ առողջական խնդիրներ ունեցող անձինք հնարավորություն ունեցան օգտվելու Ֆրեզնոյի մասնագիտական բարձրակարգ որակավորում ունեցող բժիշկների՝ անոթային վիրաբույժի, գինեկոլոգի, ընդհանուր վիրաբույժի, ուռուցքաբանի, ատամնաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից մատուցվող ծառայություններից: Կատարվեցին բժշկական խորհրդատվություններ, հիվանդությունների ախտորոշում, բուժօգնություն, վիրահատություններ......

Փոխնախարար Դավիթ Գևորգյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում 05.10.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում: Փոխնախարար Դավիթ Գևորգյանը, Ապարան խոշորացված համայնքի ղեկավարի ուղեկցությամբ, այցելել է ՀԲ-ի վարկային միջոցներով և ՀՏԶՀ-ի կողմից իրականացված 100 երեխայի համար նախատեսվող, 16 մշտական աշխատատեղ և շուրջ 167 մլն ՀՀ դրամ ծրագրային արժեք ունեցող Ապարանի վերակառուցված մանկապարտեզ, ծանոթացել կատարված աշխատանքներին....
Տեղեկացում համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 04.10.2018
Սույն թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին Աղձքի համայնքապետարանում տեղի է ունենալու Աղձք համայնքի ավագանու հերթական նիստը, հետևյալ օրակարգով՝ Աղձք համայնքի 2018թ. բյուջեի 3-րդ եռամսյակի կատարողականի մասին, 2018թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին: Հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզի Արուճի համայնքապետարանում տեղի կունենա Արուճ համայնքի ավագանու հերթական նիստ: Հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Զարինջայի համայնքապետարանում տեղի կունենա Զարինջա համայնքի ավագանու հերթական նիստ:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հրաժեշտի խոսքը մարզպետարանի աշխատակազմին և մարզի բնակիչներին 03.10.2018
Հարգելի′ և արդեն հարազատ դարձած գործընկերնե′ր, Արագածոտնի մարզի սիրելի′ ժողովուրդ, պայմանավորված վերջին ներքաղաքական իրադարձություններով և հիմք ընդունելով Հ.Յ.Դաշնակցության 02.10.2018թ հայտարարությունը՝ իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին՝ այսօր դարձյալ թողնում եմ ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնը: Մեկ տարին, անշուշտ, բավարար չէր իրագործելու համար այն բոլոր ծրագրերը, որոնք կնպաստեին մարզի զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Այնուամենայնիվ, իմ ամենօրյա և հետևողական աշխատանքով փորձել եմ ամեն կերպ կյանքի կոչել այն տեսլականը, որն ունեի մարզի, ինչու չէ նաև Երկրիս զարգացման համար..........