Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի հիշատակին

Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի հիշատակին 19.01.2019

Հունվարի 19-ը Ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշի մարտական դիրքերից մեկում զոհված զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 23 տարեկան: Ռաֆիկ Հակոբյանը հատուկ զինվորական ծառայության մեկնելու համար հայրենիք էր վերադարձել Սանկտ Պետերբուրգից, բանակ էր զորակոչվել 2014 թվականին.....

ՀՀ Արագածոտնի մարզպետարանում քննարկվել են ոռոգման ջրի մատակարարման խնդիրները

ՀՀ Արագածոտնի մարզպետարանում քննարկվել են ոռոգման ջրի մատակարարման խնդիրները 19.01.2019

Գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական շրջանին ընդառաջ ՀՀ Արագածոտնի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են ոռոգման ջրի մատակարարման վերաբերյալ հարցեր.....

Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում հունվարի 17-ին 16.01.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունվարի 17-ին` ժամը 10.00-22.00, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին և Օշական (ձախ ափ) գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սուրեն Պապիկյանը տարեմուտի առաջին խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

Սուրեն Պապիկյանը տարեմուտի առաջին խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ 15.01.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեմուտի առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ.....

Հայտարարություն համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 14.01.2019

2019 թվականի հունվարի 18-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Իրինդի համայնքապետարանում տեղի կունենա Իրինդ համայնքի ավագանու հերթական նիստ: 2019 թվականի հունվարի 18-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակի համայնքապետարանում տեղի կունենա Ագարակ համայնքի ավագանու հերթական նիստ: 2019 թվականի հունվարի 18-ին, ժամը 19:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Աղձքի համայնքապետարանում տեղի կունենա Աղձք համայնքի ավագանու հերթական նիստ: 2019 թվականի հունվարի 18-ին, ժամը 16:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանում տեղի կունենա Ապարան համայնքի ավագանու արտահերթ նիստ:

Արագածոտնի մարզում բոլոր ճանապարհները բաց են և անցանելի

Արագածոտնի մարզում բոլոր ճանապարհները բաց են և անցանելի 14.01.2019

Ժամը 13:00-ի դրությամբ Արագածոտնի մարզում բոլոր ճանապարհները բաց են և անցանելի: Միջպետական և մարզային նշանակության ճանապարհները մշակված են աղով և ավազով: Դժվարանցանելի են եղել Ալագյազ համայնքի Շենկանի և Միրաք բնակավայրերի միջհամայնքային նշանակության ճանապարհները, որոնք կատարված մաքրման աշխատանքների շնորհիվ այժմ անցանելի են.......

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14